Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Պետությունը նաիրիտցիներին մոտ 150 միլիոն դրամ է պարտք. աշխատավարձերի վճարման պահանջ․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նաիրիտ» քիմիական գործարանը պարբերաբար հայտնվում է լուրերի կիզակետում: Մեկ խոսվում է գործարանում հնարավոր օտարերկրյա ներդրումների ու դրա՝ ողջ թափով վերագործարկման, մեկ գործարանի տարածքից սարքավորումների մասնակի վաճառքի մասին: Օրերս էլ հերթական անգամ կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում «Նաիրիտի» աշխատակիցները: Նրանք պահանջում էին վճարել իրենց աշխատավարձերը: Նշում էին, որ չեն ստացել մոտ 6-7 ամսվա աշխատավարձ: Պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, անգամ կարծիք հայտնում, որ նրան ճիշտ չի զեկուցվում իրենց խնդիրը: Աշխատակիցներից մեկն էլ ասաց՝ տպավորություն ունի, որ միայն իրենք են երեսուն տարի պայքարում, որպեսզի այս գործարանը «կուլ չտան»: Գործարանի աշխատակիցներին ընդունել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստանալով, որ օրերս բոլոր շահագրգիռ գերատեսչությունների, մասնավորապես նախարարությունների և տարբեր կառույցների հետ գործարանի հարցով կլինի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև աշխատակիցները։ Վերջիններս որոշեցին սպասել զարգացումներին և, եթե խնդիրը չլուծվի, ապա ուղղակի ոտք չեն դնի գործարանի տարածք, իսկ դա նշանակում է, որ «Նաիրիտի» անվտանգության հարցը կմնա օդից կախված։

«Փաստի» հետ զրույցում «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշում է, որ աշխատակիցներն այս պահին երկու պահանջ ունեն՝ աշխատավարձերի վճարում և գործարանի անվտանգության հարցի լուծում: «Յոթ ամիս է՝ մարդկանց աշխատավարձ չի վճարվել, խոսքը մոտ 250 աշխատակցի մասին է: Եթե խոսենք թվերով, մոտ 150 միլիոն դրամից մի քիչ ավելի գումարի չվճարման հետ գործ ունենք: Ինչ վերաբերում է անվտանգության հարցին, ապա գործարանի տարածքում մոտ 25 հազար տոննա պայթյունավտանգ նյութ կա: Կարելի է ասել, որ գործարանի աշխատողներն են վերահսկում, ուշադրության կենտրոնում պահում այն, որպեսզի որևէ բան չպատահի, մասնավորապես՝ նյութերը չվնասվեն, ռեժիմի տակ լինեն: Այսինքն՝ ոչ թե պահակային աշխատանքներ են տանում, այլ արտադրական»,- ասում է Թադևոսյանը:

Ինչ վերաբերում է գործարանի սարքավորումների վաճառքի լուրերին, նա նշում է, որ հիմնական արտադրությունների սարքավորումները հիմնականում ձեռք տված, վնասված չեն: Անդրադառնալով այն ասեկոսեներին, թե պետությունը մտադիր է գործարանի վաճառքից ստացված գումարով մարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը և արդյոք նաիրիտցիները համաձայն կլինեն այս տարբերակին, արհմիության նախագահն այսպես է արձագանքում. «Իսկ ո՞վ է աշխատակիցների կարծիքը, համաձայնությունը հարցնում: Մենք ցանկանում ենք, որ գործարանն ամբողջ թափով աշխատի, ո՞վ դա չի ուզի: Խոսակցություններ կան, որ ներդրողներ են հայտնվել, բայց այս առումով ևս հստակ տեղեկատվություն չունենք»,-եզրափակում է Հրաչ Թադևոսյանը:

Հ. Գ. Մայիսի 14-ին կառավարությունում «Նաիրիտի» հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել, որին հրավիրել են նաև գործարանի սնանկության կառավարչին, որը, սակայն, գործարանի արհմիության նախագահի խոսքով, ներկա չի եղել այդ հանդիպմանը: «Կոլեկտիվի անդամները ևս ներկա չեն եղել այդ քննարկմանը, սակայն Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը հեռախոսազանգի միջոցով ինձ ասաց, որ քննարկումներ, հանդիպումներ էլի են լինելու, որոնց նաև մենք կմասնակցենք: Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»,-«Փաստին» փոխանցեց «Նաիրիտի» արհմիության նախագահը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6