Ֆրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ. Վալերի Բուայե
INTERNATIONAL NEWSՖրանսիան պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարսելի փոխքաղաքապետ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն:
«Օգտվելով Մերձավոր Արևելքում լարվածության աճից՝ հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ ներխուժել են ՀՀ հարավային Սյունիքի մարզի Վերիշեն և Իշխանասար գյուղերի մոտակայքում գտնվող Սև լճի շրջանը:
Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից հրահանգված այս նոր ագրեսիան տեղի է ունենում Արցախի Հանրապետության դեմ պատերազմը սկսվելուց վեց ամիս չանցած»,-գրել է Բուայեն` նշելով, որ սա ցույց է տալիս Ադրբեջանի ռազմատենչ մտադրությունները:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



