Yerevan, 23.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՄԱՅԻՍԻ)․ Երև­ա­նում ստո­րագր­վել է Իրան - Հա­յաս­տան գա­զա­մուղի կա­ռուց­ման հիմ­նա­կան պայ­մա­նա­գի­րը․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1907 - Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1932-Հայաստանի ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004- Երևանում ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը:

2007- ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց, խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել է հինգ կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «Ժառանգություն»։

2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010 –վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։

2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց, հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ՀՀԿ-ինն է, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ ՀԱԿ-ինը, 6-ական՝ ՀՅԴ-ինը և ՕԵԿ-ինը, 5-ը՝ «Ժառանգությանը»։

2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

ԱՇԽԱՐՀ

1501 -Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամական էլ հասկացել է, որ Կոլումբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568 -տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619 -Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637 -Ֆրանսիայում կարդինալ Ռիշել յեն, մտածելով իր թշնամիների և սեփական անվտանգության մասին, հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը. այդպիսով ստեղծվել է ճաշասեղանի դանակը։

1647 -հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիի գեներալ-կապիտանության մայրաքաղաք։

1696 -Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787 -կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների Առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսզի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1829-Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։

1830- Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և իրեն հռչակել հանրապետություն։

1836- սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840- ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։

1871 -Վատիկանը ընդգրկվել է Իտալական Թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։

1888 -Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։ -Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել Նագան տեսակի ատրճանակը։ -ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913- Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919 -սկսվել է սպիտակգվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920 -Մանչեսթերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930- սպանվել է վայրի պարկավոր վերջին գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։ –վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950-անգլիական Սիլվերսթոունում տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954 -իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956 –վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981- թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991- «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005- Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014 -Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR