Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Իշխանության իրական պահապանները

SOCIETY

«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին հաջորդած ամենակարեւոր արձանագրումներից մեկն այն էր, որ անգամ պաշտոնական, այսինքն՝ նվազեցված տվյալներով, Հայաստանում ավելի քան 400 հազար մարդ դեմ է իշխանություններին: Այդքան մարդ դեմ էր քվեարկել սահմանադրական փոփոխություններին: Բոլորն են ընդունում, որ այդքան մարդ դեմ է քվեարկել ոչ թե սահմանադրական նախագծին, այլ այն ներկայացրած իշխանություններին:

Բոլորը, անգամ իշխանություններն են ընդունում, որ այդքան մարդ ոչ թե ինքնանպատակ է դեմ արտահայտվում իշխանությանը, այլ միանգամայն օբյեկտիվ հիմքեր ունենալով՝ դժգոհում է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գործազրկությունից, անարդարությունից, եւ այլն: Հանրաքվեի արդյունքում արտահայտված այդ արձանագրումը մեկ այլ՝ նույնքան կարեւոր եւ Հայաստանի քաղաքական կյանքի ներկայիս ճահճացումն արտահայտող արձանագրման հիմք դարձավ. Հայաստանի ընդդիմությունն ի վիճակի չէ մոբիլիզացնել այդ բողոքական ընտրազանգվածի անգամ մեկ տոկոսին:

Այն դեպքում, երբ բոլորն ընդունում ու խոստովանում են նաեւ, որ 30-40 հազար քաղաքացու իրական մոբիլիզացիայի, հրապարակում այդքան քաղաքացու առկայության դեպքում իշխանությունը գործնականում չի կարող դիմադրել հրաժարականի պահանջին: Այլ կերպ ասած, Հայաստանում պաշտոնապես արձանագրված բողոքական ընտրազանգվածի 10 տոկոսը բավարար է իշխանափոխություն իրականացնելու համար: Իսկ ինչո՞ւ չի մոբիլիզացվում այդ տասը տոկոսը:

Կարելի է դրա համար տասնյակ պատճառներ թվարկել, այդ թվում՝ մեղադրել հասարակությանը, բայց բոլոր պատճառները, ի վերջո, հանգում են նրան, որ հասարակությունը գրեթե հավասարապես հիասթափված է ինչպես՝ իշխանությունից, այնպես էլ՝ ընդդիմությունից: Հիասթափված է այնքան, որ գերադասում է հանդուրժել գործող իշխանությանը, քանի որ, եթե գործող իշխանությանը չհանդուրժեր գործող «հրապարակային» ընդդիմությունից, ապա կմոբիլիզացվեր հարթակը գրաված ուժերի շուրջ:

Եթե չի մոբիլիզացվում, նշանակում է՝ համարում է, որ գործող իշխանությունը՝ վատը լինելով հանդերձ, ավելի լավ է, քան կլինեին հեղափոխության ու իշխանափոխության կոչեր անող ընդդիմության ներկայացուցիչները՝ հաջողության հասնելու դեպքում: Հասարակությունն այդպես է համարում ու դուրս չի գալիս փողոց՝ ապահովելով իշխանության հարատեւությունը:

Ու ստացվում է, որ իրականում գործող իշխանության հիմքը, շարունակականության գրավականը ոչ միայն՝ ընտրակեղծարարներն են, ոչ միայն՝ ուժային կառույցներն ու նրանց կից գործող կիսաքրեական հեղինակություններն են, այլ առաջին հերթին՝ ընդդիմությունն է՝ այն որակներով, որով հանդես է գալիս: Կլիներ ընդդիմությունն այլ որակի, այնպիսի որակի, որով կվայելեր հասարակության վստահությունը, չէր լինի գործող իշխանությունը, կամ նրա գոյությունն առնվազն լրջորեն վտանգված կլիներ: Ու վտանգված լինելով՝ իշխանությունն ավելի զուսպ ու ավելի զգոն կլիներ, ու ավելի զգոն լինելով՝ ավելի քիչ կթալաներ, ու ավելի քիչ թալանելով՝ ավելի արդյունավետ կլիներ…

Այս շարքը կարելի է շարունակել, բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում: Իսկ իրերի դրությունը հանգում է նրան, որ, կրկնում ենք, իրականում գործող իշխանության գրավականը ներկայիս ընդդիմությունն է՝ իր աղճատված, պառակտված ու մանրախնդիր որակներով: Դրա համար էլ իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմությանն այս տեսքով պահպանելու համար, քանի որ ընդդիմությանն այս տեսքով պահպանելով՝ պահպանում է ինքզինքը:

Այնպես որ, իշխանության պահապանները ոչ միայն շմայսներն ու սամվելալեքսանյաններն են, ոչ այնքան սաքուլիկներն ու շպարված դպրոցի տնօրինուհիներն են, այլ նաեւ Ժիրայր Սէֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, մյուս Հովհաննիսյանը՝ Հմայակը, ու Լեւոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանն ու մյուսները: Նրանք անդամատոմսով ՀՀԿ-ականներ չեն, սակայն ֆունկցիոնալ առումով՝ շատ ավելի «նժդեհական» են, քան անդամատոմս ունեցող բոլոր ՀՀԿ-ականները՝ միասին վերցրած»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance