Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին. Աշոտյան
BLOGՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:
Բայրամովն ասաց բառացի հետևյալը. «Չեմ ուզում հիմա ինչ-որ կոնկրետ մարշրուտ մատնանշեմ, որպեսզի ՈՄԱՆՑ համար լրացուցիչ լարվածություն չստեղծեմ»:
Ադրբեջանական նախարարի խոսքից հետևում է, որ գործող կապիտուլյանտները տվել են իրենց համաձայնությունը առաջնային մի այնպիսի տարբերակին, որի հրապարակումը այս պահին կվնասի Նիկոլի քաղաքական շահերին Հայաստանում:
Այսինքն հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում այս անհայրենիք սրիկաները շարունակում են վաճառել Հայաստանի և Արցախի շահերը, թաքուն պայմանավորվածություններ են ձեռքբերում ադրբեջանցիների հետ:
Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաների հոգատարությունը Նիկոլի հանդեպ կրկին վկայում է այն մասին, որ Նիկոլը փաստացի ադրբեջանական դրածո է Հայաստանում և եթե նա վերարտադրվեց, ապա Սյունիքի վրա կարելի է խաչ քաշել:
Ի դեպ, այսօրվա լարվածությունը մեր սահմաններին հենց այս գործարքի մի մասը կարող է լինել:
Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին:
Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



