Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
INTERVIEWՍյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ադրբեջանցիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը։
«Գիշերը բարձրացել են Իշխանասարի ուղղությամբ, լճերը քանի որ նոր քարտեզագրմամբ իրենցն են 30 տոկոսով, հիմա իրենք ամբողջ լիճն են վերցրել, լուրջ վտանգել են Գորիս համայնքը. քաղաքը և՛ ոռոգման, և՛ խմելու ջրի համար այնտեղից էր օգտվում», - ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, թե սա լրջագույն խնդիր է դառնալու։
Նախկին մարզպետն ասաց, թե վիրավորների մասին տեղեկություն չունի։
«Ռուսներն արդեն այնտեղ բանակցում են մեր ներկայացուցիչների հետ, փորձում են հետ մղեն, եթե հետ չմղեցին, մենք խնդիր ենք ունենալու, հաստատ», - նշեց Վահե Հակոբյանը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



