«Ռուսաստանը դուրս է բերում իր զորքերը մեր սահմանից, բայց շատ դանդաղ». Ուկրաինայի ՊՆ նախարար
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը հայտարարել է, որ Ռուսաստանը միայն մասամբ է դուրս բերել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից, գրում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով պաշտոնյայի՝ «Ուկրաինա 30» համաժողովում հնչեցրած խոսքերը:
«Այսօր առավոտյան իմ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը չի շտապում կատարել մեր սահմանից զորքերը դուրս բերելու մասին իր խոստումները: Մասնավորապես, մեր հետախուզության տվյալների համաձայն, որը մենք ստանում ենք մեր արևմտյան գործընկերներից, Ռուսաստանը շատ դանդաղ է դուրս բերում զորքերը: Նրանք հետ են քաշվում, դա այդպես է, բայց շատ դանդաղ, և այն, որ խոստացել էին զորքերը դուրս բերել մինչ մայիս, չի համապատասխանում իրականությանը», - ասել է նա:
Նրա խոսքով՝ մինչ այժմ դուրս է բերվել ոչ ավելի, քան 4000 զինծառայող:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



