Քոչարյանը մերժել է անվտանգության աշխատակիցների առաջարկը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է
Կիրակի օրը Ռոբերտ Քոչարյանը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները ձևավորեցին «Հայաստան» դաշինք: Այնուհետ Ազատության հրապարակում կայացավ դաշինքի հանրահավաքը:
Սրա հետ կապված «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ անվտանգության աշխատակիցները երկրորդ նախագահին հորդորել են զրահաբաճկոն կրել, սակայն Ռոբերտ Քոչարյանը կտրուկ հրաժարվել է՝ նշելով, որ սեփական ժողովրդի մեջ դուրս գալու համար ինքը հավել յալ անվտանգության կարիք ու անհանգստություն չունի:
Ի դեպ, այն, որ Քոչարյանն առանց զրահաբաճկոնի էր, անզեն աչքով էլ նկատելի էր, հատկապես, երբ հանրահավաքի ժամանակ նա հանեց պիջակն ու մնաց վերնաշապիկով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



