Երևանում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանը
SOCIETYԵրևանում մայիսի 9-ին բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Աժդահակ Կիրակոսյանին նվիրված խաչքար-հուշարձանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունը։
Հերոսի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությանը մասնակցել են նաև կուսակցության պատգամավորներն ու կուսակցության Երևանի խորհրդի անդամները։
Աժդահակ Կիրակոսյանը (1997թ․) Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող էր։ Ընդգրկվել է Շուշին պաշտպանելու համար ձևավորված արագ արձագանքման 23 հոգանոց դասակի կազմում։
Նոյեմբերի 3-ին, հայտնվելով շրջափակման մեջ և ստանալով վիրավորում, չի ենթարկվել նահանջելու հրամանին և վիրավոր հրամանատարի հետ հերոսաբար զոհվել է Շուշիի մատույցներում։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



