«Բարգավաճ Հայաստան»-ում հանգիստ են պատրաստվում ընտրություններին
ANALYSISՄինչ քաղաքական ուժերը գլխապտույտ արագությամբ դաշինքներ են կազմում ու քանդում, ցուցակներ գրում, մարզերում կառույցներ ստեղծում ու գրասենյակներ վարձում, «Բարգավաճ Հայաստան»-ում, կարծես, ամեն բան հանգիստ է։
ԲՀԿ-ն այդ առումով շահեկանորեն տարբերվում է գրեթե բոլոր ուժերից, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որ հիմա զբաղված են նախընտրական դաշինքների ստեղծմամբ, և այլ քաղաքական պրոցեսներով, ի տարբերության գործող իշխանության, որը վարչական լուրջ ռեսուրսների է տիրապետում, բայց ստեղծված քաղաքական և սոցիալական իրավիճակում ցայտնոտային վիճակում է հայտնվել, ԲՀԿ-ում ավելորդ որևէ լարվածություն չի նկատվում։
Առաջին հերթին, դա, իհարկե, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհիվ է։
Ծառուկյանն անձնական մեծ վարկանիշ ունի, տասնամյակներ շարունակ
քաղաքականության մեջ է, հազարավոր մարդկանց է աջակցել և օգնել։
Կարևոր է նաև այն, որ «Բարգավաճ Հայաստանը» տեղական կառույցներ ունի բոլոր մարզերում, քաղաքներում, խոշոր համայնքներում։ Ավելին, այդ կառույցներն աշխատում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև մշտապես կապի մեջ են ընտրողի հետ։
Հեղափոխությունից հետո էլ ԲՀԿ խմբակցությունն ընդհանուր առմամբ լավ է աշխատել, հանրային հնչեղություն ներկայացնող հարցերում սպասարկել հանրային շահը, իսկ ԲՀԿ-ական պատգամավորներն արձագանքել են քաղաքացիներին հուզող բոլոր խնդիրներին։
Եվ բնական է, որ տարիների փորձը, ճանաչվածության բարձր մակարդակն ունենալու են իրենց դրական ազդեցությունը։ Միանշանակ կարելի է փաստել, որ «Բարգավաճ Հայաստան»-ում ընտրություններից առաջ աժիոտաժ չկա, կուսակցության նախագահը, ըստ մամուլի հրապարակումների, զբաղված է նախընտրական ծրագրի կազմամբ, ընտրողների հետ հանդիպումներով, խնդիրների գույքագրմամբ։
Այս ամենը ԲՀԿ-ականներին լավատեսության լուրջ հիմքեր է տալիս, որ կուսակցությունն առանցքային ներկայացվածություն կունենա 8-րդ գումարման Ազգային ժողովում։
Վահե Եսայան
1
GRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Co...
2
Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, ...
3
IDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in Armenia
4
RoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship
5
IDBank Receives Permission to Open a Representative Office in the United States



