«Հայոց Արծիվները» զգուշացնո՛ւմ է Փաշինյան Նիկոլին
BLOGՀայտարարություն
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային Քրիստոնյա կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգայի Ժողովի արտահերթ ընտրությանը՝ վստահ լինելով, որ այն կազմակերպվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան: Սակայն, վերլուծելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, հատկապես, որ սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Փաշինյան Նիկոլը, բայց միևնույն ժամանակ ապօրինաբար մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ակնհայտ է, որ Փաշինյան Նիկոլը գնում է ընտրության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:
Փաշինյան Նիկոլի անօրինական այս գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, իսկ հետընտրական գործընթացները կարող են ընթանալ քաղաքացիական բախումներով՝ ընդհուպ մինչև արյունահեղություն:
Գիտակցելով վերոնշյալ անխուսափելի վտանգները, քաղաքացիական հնարավոր պատերազմն ու արյունահեղությունը՝ պահանջո՛ւմ և զգուշացնո՛ւմ ենք Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթած և ժամանակավոր զբաղեցնող Փաշինյան Նիկոլին. մտքովդ անգամ չանցնի ընտրակաշառք բաժանել և արտահերթ ընտրության արդյունքները կեղծել, այլապես հետընտրական փողոցային անկանխատեսելի բողոքների արդյունքում ծնվելիք քաղաքացիական պատերազմի, արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կրելու ես դու:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



