Ռուս նախկին պատգամավորը վիրավորել է հայերին
SOCIETYՔաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն, ՌԴ Պետական Դումայի 5-րդ գումարման պատգամավոր Սերգեյ Մարկովն, ով վերջերս մի խումբ ռուս պատգամավորների և հասարակական գործիչների հետ միասին այցելել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ակնա քաղաք (Աղդամ), մայիսի 4-ին հայատյաց գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` հայերին անվանելով «բարբարոսներ»:
Մարկովն իր էջում հրապարակել է կոնյակի դատարկ շշի լուսանկար` նշելով, թե իբր այն հայտնաբերել է Աղդամում` մզկիթի մոտ:
«Խայտառակություն: Սրանք քրիստոնյա չեն: Մենք չենք ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այս բարբարոսների հետ»,- գրել է նա:

1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



