Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով անցնող հետիոտնին
SOCIETYՄայիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 14։20-ի սահմանում Գայի պողոտայում Երևանի բնակիչը՝ 27-ամյա Հայկ Թորոսյանը, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



