Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Հստակ ազդակ՝ գնաճային ճնշումները շարունակվելու են»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6 %: ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ի կողմից այս գործողությունն ուղղակիորեն միտված է գնաճը զսպելուն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԲ գործողություններն ապագային են միտված, ապա այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ անգամ բարձրացնելը հստակ ազդակ է, որ գնաճային ճնշումները շարունակվելու են նաև ապագայում: Սա մի կողմից` ազդակ է, որ գնաճը շարունակվելու է: Մյուս կողմից էլ՝ ԿԲ-ի նման գործողության շարունակականությունը ցույց է տալիս նախորդիվ իրականացված գործողությունների արդյունավետությունը, որն օբյեկտիվորեն չէր կարող շատ բարձր լինել, քանի որ, ըստ էության, միայն մեկ կառույց՝ ԿԲ-ն է աշխատում: Գնաճի վրա ազդող հիմնական գործոնների շարքում առաջին հերթին փոխարժեքի տատանումն է, դոլարի թանկացումը: Երկրորդը, բնականաբար, համաշխարհային գներից եկող ճնշումներն են, նաև այսօր առկա անորոշությունը: Այս գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության պատասխանատու մյուս օղակներում նույնպես պետք է իրականացվեն գործողություններ: Միայն ԿԲ-ի կողմից գործողությունների իրականացումը չի կարող արդյունավետություն ապահովել: Այս մասին է, թերևս, վկայում նաև այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացմանը նախորդել էր ավելի կտրուկ գործողություն՝ արտարժույթի ներարկում տնտեսության մեջ: Այդ քայլին ԿԲ-ն գնաց, որովհետև որևէ կերպ արտարժույթի խնդիրը չէր կարգավորվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ թեև նշված քայլը որոշակի դրական ազդեցություն ունեցավ, բայց երկարաժամկետ կտրվածքով խնդրի լուծման համար հարկավոր է ավելացնել տնտեսական աշխուժությունը:

«Միգուցե գնաճի ուղղակի զսպումը չպայմանավորվի նշվածով, բայց պետք է մարդկանց գնողունակության մակարդակը բարձրացնել, որ ինֆլ յացիոն երևույթներն այսօրինակ ցավագին չընկալվեն, և ԿԲ-ն անընդհատ ծայրահեղ գործողությունների չգնա: Ինչո՞ւ ծայրահեղ, որովհետև երբ ճգնաժամային իրավիճակի ու նաև տնտեսության սուղ միջոցների պայմաններում եղած միջոցների գինը բարձրացվում է, դա որևէ կերպ ճգնաժամային իրավիճակի համար ցանկալի սցենար չէ: Նշվածը շատ լավ հասկանում ու գնահատում է ԿԲ-ն, բայց ստիպված է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, որովհետև գնաճը թիրախային մակարդակում պահելու պարտականություն ունի»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով կառավարությանը՝ նա նշեց, որ շատ դժվար է իրական հատվածում գտնել գործողություններ, որոնք այսօր կնպաստեն տնտեսական հիմնական խնդիրների լուծմանը. «Նախ` պետք է ֆիքսել, որ այսօրվա իրավիճակի կարևորագույն լուծումը տնտեսական ակտիվության բարձրացումն է, որին նաև հետևելու է գնողունակության բարձրացումը: Կարևորագույն խնդիրը տնտեսական աշխուժություն ապահովելն է: Այդ իմաստով կառավարությունից ակնկալվող գործողությունները երկու հիմնական մասի բաժանենք. առաջինը ճգնաժամային գործողություններն են, որոնք պետք է միտված լինեն այդ տնտեսական ակտիվության տեմպը պահելուն կամ ճգնաժամի հետևանքները մեղմելուն: Երկրորդը ֆունդամենտալ գործողություններն են, որոնք պետք է վերականգնեն այդ ամենը:Առաջինի մասով մենք արդյունավետության հետ կապված որևէ դրական գնահատական չենք կարող տալ, և այդ գնահատականի ամենաօբյեկտիվ հենքն այսօրվա վիճակագրությունն ու այսօրվա շարունակական անկումներն են: Իսկ երկրորդի մասով ամենաերևացողը կապիտալ ծախսերն են, որոնք պետք է ցույց տան, թե ինչ է իրականացվում հավելյալ արժեք ստեղծելու համար: Հավել յալ արժեքն իրենից տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր, հետևաբար նաև եկամուտներ, գնողունակության աճ է ենթադրում»:

Նրա խոսքով, եթե նշվածն ապահովվեր՝ գուցե այդ պարագայում ինֆլ յացիոն գործընթացների նկատմամբ այդքան մեծ ուշադրության և ռեսուրսների վատնման անհրաժեշտություն չլիներ: «Բայց մենք թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ հակաճգնաժամային միջոցառումների մասով արդյունավետություն չունենք: Կապիտալ ծախսեր, ըստ էության, չունենք, դրան օժանդակող հնարավոր գործոնը՝ ներդրումը, ևս չկա: Այսինքն, հակված ենք տալու գնահատական, որ այսօր ունենք միայն հայտարարություններ, որոնք հիմնվում են որոշ ցուցանիշների բացարձակ աճի վրա: Հրապարակվում են որոշ ցուցանիշներ հարկային եկամուտների հավաքագրման, նոր աշխատատեղերի ռեկորդային թվերի, տարատեսակ առանձին աճերի մասին: Դրանք բացարձակ աճեր են՝ թվեր, որոնք, այո, կան, բայց կան օբյեկտիվորեն, որովհետև տնտեսությունը շարունակում է գործել: Այդ բացարձակ աճերի հենքը, որի նկատմամբ համեմատություն է իրականացվում, ու դուրս են բերվում այդ աճերը, նախորդ տարվա ճգնաժամային հատվածն է:

Մասնավորապես, նաև մարտ ամիսը, երբ տնտեսությունը մեծամասամբ կանգ էր առել: Այդ շրջանի հետ համեմատությունը ցանկացած պարագայում աճի էր հանգեցնելու: Բարձրաձայնվում են միայն այն թվերը, որոնք բացարձակ աճ են ցույց տալու: Իշխանությունների կողմից այսօր շահարկվող ընտրողական վիճակագրությունները, այդ քաղաքականությունը, մեծ հաշվով, պարզապես փորձ է ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերականգնվում է: Այդ աճերը ցույց տալով՝ փորձում են դրանք ներկայացնել որպես կառավարության գործունեության արդյունք, այնինչ դա այդպես պետք է լիներ: Այսօր տնտեսության վերականգնման տեմպը կառավարության գործողությունների ցուցիչն է, իսկ այդ տեմպը, մեղմ ասած, բարձր չէ: Վերջին վիճակագրական տվյալներով՝ մենք դեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումային փուլում ենք գտնվում: Հետևաբար, այս իմաստով այդ տեմպի որոշակի դրական տեղաշարժերը որևէ կերպ կառավարության գործողության արդյունք չենք կարող գնահատել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վիճակագրական վերջին տվյալներով, աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտի և սպառողական գների ինդեքս պարագայում: «Դեռ շատ մեծ անկումների ներքո են ծառայությունների և առևտրի ոլորտները, որոնք մեր ՀՆԱ-ում բավականին մեծ մասնաբաժին ունեն: Անկում են գրանցել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալները: Այսինքն, այս բացվածքը ցույց է տալիս, որ այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր ապահովում են մեր տնտեսության հավել յալ արժեքը, մեր տնտեսության աճը, շարժը, դինամիկան, դեռ անկումային են և անկումային են բավականին բարձր ցուցանիշի ներքո: Բնականաբար, այս տարվա մարտին նախորդի համեմատ բավականին մեծ դրական դինամիկա կա յուրաքանչյուր ցուցանիշի մասով, բայց այստեղ ևս հստակ գործում է նախորդ տարվա մարտ ամսվա լոքդաունային իրավիճակի էֆեկտը: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն այդքան էլ դրական չեն: Ընդամենը մեկ տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, մինչդեռ Համաշխարհային բանկի կանխատեսումը մոտ 3,4 տոկոսի շրջակայքում էր: Մեր ԿԲ-ի վերջին կանխատեսմամբ էլ այն 1,4 տոկոս է լինելու:

Իհարկե, առանձին պատմություն է էկոնոմիկայի նախարարի կանախատեսումը՝ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ: Բայց, շատ ավելի մոտ են ԿԲ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները՝ այս պահի դրությամբ: Մեծ հաշվով, եղած վիճակագրական տվյալներն ու միտումները որևէ կերպ դեռ շատ լավատեսական հիմք և հենք չեն ապահովում: Միգուցե նախընտրական շրջանը որոշակի աշխուժություն ապահովի, բայց, ամեն դեպքում, տնտեսության համար ցանկացած քաղաքական փոփոխություն և անորոշություն դրական ազդեցություն չի թողնելու: Ընդհանուր առմամբ, տնտեսությունը անորոշության նկատմամբ շատ զգայուն է և, հետևաբար, սա ևս իր ազդեցությունը կունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference