Բրիտանացի զբոսաշրջիկները տարեկան 490 մլն եվրո են կորցնում հաշվել չկարողանալու պատճառով. Daily Mail
LIFEԲրիտանացի զբոսաշրջիկները տարեկան մոտ 490 մլն եվրոյի վնաս են կրում միայն այն պատճառով, որ ի վիճակի չեն մտքում արժույթների փոխանակման պարզ հաշվարկներ անել, գրում է Daily Mail-ը։
Մաթեմատիկական թույլ գիտելիքների պատճառով յուրաքանչյուր բրիտանացի զբոսաշրջիկ արտերկիր կատարած ուղևորության ընթացքում տարեկան կորցնում է 178 եվրո:
Աղբյուրը մանրամասնում է, որ բրիտանացի զբոսաշրջիկների կեսից ավելին` 52 տոկոսը, փորձում է հաշվարկել, թե տվյալ երկրում որքան գումար է ծախսում` տեղի արժույթը վերածելով ֆունտ ստերլինգի:
Սակայն մաթեմատիկական ոչ բավարար գիտելիքների պատճառով նրանք սխալներ են թույլ տալիս, ինչի հետևանքով յուրաքանչյուր 4-րդ բրիտանացին արտերկրյա հանգստի ժամանակ մնում է առանց կանխիկ գումարի։
Աղբյուրը՝ Tert.am
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



