Պետության վախճանի և ազգակործան փսիխոզի տեսությունը. Ի՞նչ է սպասվում Հայաստանին
BLOG
Տապալել բանակցային գործընթացը, վարել փնթի, անկազմակերպ պատերազմ, անվանարկել մինչ իր իշխանությունը Արցախը պահած, լրջորեն զարգացրած անձանց...
Պատասխանատվությունից մանկամիտ կռուտիտներով խուսափել պարտության ժամանակ և ամոթալի կերպով փիառվել պատահաբար հունիսին տավուշյան սահմանագծին անկարևոր մի դիտակետ ձեռք բերելու համար...
Երկրի ղեկավարին ոչ հարիր, պոետական իդիոտիզմով բացատրել մեր զոհերի նպատակը, ու ոչ մի խոսք այն հազարների մասին, ովքեր զոհվել են ուղղակի անտեր կերպով դաշտերը նետվելու և կրակի ճարակ դառնալու պատճառով...
Եռամյա իշխանության ժամանակ չբացահայտելով ոչ մի կոռուպցիոն լուրջ սխեմա` շարունակել կիսաքաղց հանրության ստամոքսները գրգռել թալանը, դղյակները, նախկինները լորձոտ ֆրազաներով։ Էդ նույն հանրությունը չի տեսնու՞մ, որ ում երբ ցանկանում` բռնում, բաց են թողնում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով մարդը կարող է բանտարկվել և ինդուլգենցվել...
Սա է Նիկոլի Հայաստանը...
Ինչքան լուրջ մարտահրավեր է եղել` տապալել եք, երկիրը կառավարել մանկամտությամբ, ռեալիթի շոուի կանոններով։
Մի մանկապարտեզի տանիք սարքելուց հետո վարչապետը գնացել բացում է արել, համազգային շուխուր են դրել` իբր այս երկրում երբեք ոչինչ չի կառուցվել...
Տպավորություն է, որ մսուր մանկապարտեզի մի խումբ երեխաներ զավթել են հոր մեքենան ու ղեկը անկապ աջ ու ձախ են քաշքշում` պատերին խփելով, մարդկանց վրաերթի ենթարկելով, տակերը խփելով։ Իներցիայի ուժով ընթացող այդ մեքենան կամ կկանգնի որևէ բիրտ ուժի բախվելով` որից հետո բախտի բերմամբ ուղևորների մի մասը կարող է ողջ մնան, կամ էլ ինչ որ մի կետից կգլորվի անդունդը` բոլորիս վերջնական կործանելով` մեքենան հորից գողանալու չարաճճի արկածի պատճառով։
Նիկոլի իշխանությունը օրինաչափ էր` պոպուլիզմի ու ատելության գեներացված դոզան մի օր որևէ դիլետանտ պոպուլիստի պետք է իշխանության բերեր։ Զանգվածաբար Ստեփան Դեմիրճյան ընտրող ազգը չէր կարող այդ պահին Նիկոլից ավելի լավ քաղաքական արտադրանք տար...
Այժմ, սակայն, Նիկոլին կրկին իշխելու մանդատ տալը դիագնոզ է։ Դիլետանտ, երբեմն արդեն պորտաբույծ հասարակությունը հաղթել է պետությանը, ինչը պետության, որպես հանրային կյանքի կարգավորիչ սիստեմայի, հոգևարքն է։
Սա կարող է լինել մեր պատմության ավարտը, ու դա բոլորովին չափազանցություն չէ։ Վերջացրեք մուտիլովկաների ու պոռոտախոսության զանգվածային փսիխոզը, երկիրը տվեք հմուտ կառավարիչների...
Հակառակ պարագայում մի քանի ամսից Կրապոտկին - Ռոստով մայրուղում կհայտնվեն հայ քոչվորների վերջին խմբերը...





















































1
Ucom and Impact Hub Yerevan Launch Second Round of Fellowship Program to Empower Green Innovators
2
Converse Bank Joins the Asian Development Bank's Green Finance Commitment
3
Hayordi Camp is the May beneficiary of The Power of One Dram
4
Silicon Mountains Visionaries Engage with Media Representatives
5
Exclusive Hooverphonic Performance and AraratBank's Social Initiative to Mark Philharmonic's Centenn...