«Ընտանիքն ամենակարևոր ձեռքբերումն է, բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա». Սարգիս Գրիգորյանի լուսանկարն ԱՄՆ-ից և գրառումը
LIFEԴերասան Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի և դստրերի՝ Յանայի և Էվայի հետ ու գրառում արել:
«Կարմիր գորգին իմ մրցանակներն են՝ իմ Օսկարիկները: Ընտանիքն ամենակարևոր ու թանկ ձեռքբերումն է: Հ.Գ. Բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասել էր, որ չի արտագաղթել: «Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ–որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր»,- նշել էր նա։

1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



