Տուլայում ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակը կայունանում է. նախարար
SOCIETYՏուլայում ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բարելավվում է, նրանցից շատերն արդեն գտնվում են կայուն վիճակում: Հիվանդներից մեկը դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Վթարի հետևանքով Ռուսաստանի հիվանդանոցներում գտնվող ՀՀ և ՌԴ քաղաքացիների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն: Հիվանդներից մեկի վիճակը, որը մեզ առավել էր անհանգստացնում, օրեցօր բարելավվում է»,- ասաց նախարարը:
Մուրադյանը նշեց, որ ՌԴ գործընկերների հետ արդյունավետ աշխատանք է իրականացվել: Տուժածների մի մասն արդեն հնարավորութուն ունի Ամանորն ընտանիքի հետ դիմավորելու,իսկ նրանք, ովքեր վերականգնողական հատվածի հետ պայամանավորված, կարիք ունեն ավելի երկար բուժվելու, դեռ կմնան Ռուսաստանի Դաշնությունում:



