Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Արագ պատրաստվող լապշա. ինչո՞ւ են մարդիկ այն նախընտրում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լապշան մակարոնային ուտելիք է, որն իրենից ներկայացնում է խմորե նեղ, երկար շերտեր: Ուտելիքի հայրենիքը հանդիսանում է Չինաստանը: Պատրաստվում է ցորենի, բրնձի ալ յուրի և ջրի խառնուրդից: Լապշա են անվանում նաև ընդհանուր առմամբ մակարոնային արտադրանքը, օրինակ՝ վերմիշելը իտալական լապշան է, մակարոնը՝ խողովակավոր լապշան, և այլն։ Լապշա բառի ծագումնաբանությունը պարզ չէ: Ֆասմերի ստուգաբանական բառարանի համաձայն, լապշան ունի թուրքալեզու ծագում: Պ. Չերնիխի պատմաստուգաբանական բառարանով ենթադրվում է, որ «լապշա» բառը առաջացել է ռուսերեն «лакать» (լակել) բառից, այսինքն՝ շան պես լեզվով կում-կում լակել: Մեկ այլ ենթադրություն էլ կա, որ այդ բառը նշանակել է խմորի բարակ շերտ, որը մանրացված է ձեռքով: Աշխարհի ամենահին լապշան չինականն է և թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:

Չինական խոհանոցում այն կոչվել է ռամեն, ուդոն, սոմեն, սոբա նուդլս (ցորենի լապշա՝ բանջարեղենով) և այլն, հայկական, ադրբեջանական, թուրքական խոհանոցներում դա կոչվել է արիշտա, իսկ մարիական խոհանոցում՝ լակշա: Արևելքից տեղափոխվելով Եվրոպա՝ լապշան բավականին տարատեսակներ է ստացել, մասնավորապես իտալական խոհանոցում, բայց ընդհանուր առմամբ այդ ամենը չի փոխել այդ ուտեստը։ Հետագայում լապշային նոր շունչ է տվել Թայվանի բնակիչ, ազգությամբ ճապոնացի Մոմոֆուկու Անդոն, որը հորինել է արագ պատրաստման լապշան: Ըստ պաշտոնական վարկածի, Անդոն հորինել է այդ ուտեստը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո ցուրտ երեկոյան տեսել է մարդկանց երկար հերթը տաք լապշայի համար: Արագ պատրաստման լապշա պատրաստելու համար պարզապես պետք է դրա վրա եռացող ջուր լցնել, մի փոքր խառնել և սպասել մի քանի րոպե, սովորաբար լապշան համովացնելու նպատակով կոմպլեկտում լինում են զանազան համեմունքներ, ինչպես նաև ձիթայուղ: 1958 թվականին Անդոյի ընկերությունն աշխարհում առաջին անգամ արտադրել է արագ պատրաստման «Chikin Ramen» լապշա (ավանդական ճապոնական հավի մսի համով ռամեն ուտեստի հիմքի վրա):

Արագ պատրաստման լապշայի պատմության մեջ կարևոր կետ է եղել 1971 թվականը, երբ «Nissin» ընկերությունը ներկայացրել է «Cup Noodle» արագ պատրաստման նոր լապշան (այսինքն, ճապոներենից թարգմանաբար «ռամեն բաժակում») միանգամյա օգտագործման թեթև և անջրանցիկ տարայով։ Այս լապշան արդեն կարելի էր պատրաստել առանց որևէ ամանեղեն օգտագործելու՝ հենց իր տարողության մեջ։ Հետագայում սկսել են նաև բաժակով լապշային ավելացնել մրգաչրեր, որը հնարավորություն է տվել անգամ նույն բաժակում լապշայով ապուրներ պատրաստել։ Սկզբնապես արագ պատրաստման լապշան հանդիսացել է բացառիկ թանկարժեք ապրանք: Այն մոտ 6 անգամ ավելի թանկ է եղել, քան ավանդական սոբա և ուդոն լապշաները, բայց իրավիճակը ներկայում լրիվ հակառակն է:

Ներկայումս արագ պատրաստման լապշայի օգտագործումը անգամ տնտեսական ցուցանիշ է: 2005 թվականին Թայլանդն սկսել է հրատարակել «Mama Noodles» ինդեքսը, որը ցույց է տալիս այդ լապշայի սպառումը: Եթե մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ թանկ սնունդ, դա հանգեցնում է արագ պատրաստման լապշայի սպառման ավելացմանը: 2000 թվականին Ճապոնիայում իրականացված կարծիքի հարցումները պարզել են, որ արագ պատրաստման լապշան ճապոնացիները համարում են 20-րդ դարի ճապոնական հիմնական գյուտը:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards