Պետդեպարտամենտը նշել է Բլինկենի՝ Կիև այցի ամսաթիվը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 5-6-ը կայցելի Ուկրաինա։
Այս մասին գրում է korrespondent.net-ը՝ պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը հղումով։
Նշվում է, որ այցի ընթացքում նա «կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ռուսական ագրեսիայի պայմաններում կհաստատի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը»:
Բացի այդ, նախատեսված է, որ Բլինկենը հանդիպում կունենա նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա, սակայն հստակ ժամկետները չէին նշվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



