Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 14,9 տոկոսով կրճատվել է
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն անցյալ ամիս կրճատվել է 14,9 տոկոսով և կազմել 4,65 միլիարդ դոլար, հայտնում է Ahval թերթը:
Արտահանումն աճել է 42,2 տոկոսով՝ կազմելով 19 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 25,6 տոկոսով՝ հասնելով 23,6 միլիարդ դոլարի: Թուրքիայի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել էր անցյալ տարի, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ:
Այժմ երկրի իշխանությունները ձգտում են խթանել ապրանքների արտահանումն ու նվազեցնել ներկրումները` հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը թուրքական լիրան հասել էր ռեկորդային ցածր մակարդակի:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



