Արևմտյան Զանգեզուրն Ադրբեջանի պատմական հողն է և Զանգեզուրի միջանցքն անցնելու է այդ հողով. Ալիև
SOCIETYԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ալիևը հայտարարել է, որ Զանգելանով ժամանակին երկաթուղի է անցել, իսկ տարածքը, ըստ նրա, աշխարհագրական տեսանկյունից Արևմտյան Զանգեզուր շրջանի մաս է կազմում:
«Արևմտյան Զանգեզուրը մեր պատմական հողն է և այդ հողով կանցնի Զանգեզուրի միջանցքը: Այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասը երկաթուղով կկապվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - հայտարարել է նա:
Ալիևի խոսքով՝ «արդեն տրվել է երկաթուղու շինարարության մեկնարկը, որը մեկնարկելու է Հորադիզից և անցնելու է Զանգեզուրի միջանցքով»:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



