Մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են. Նիկոլ Փաշինյան
POLITICSՈւզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին, զորակցություն հայտնել անհետ կորած մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին ու նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են: Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարականի իր ուղերձում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուժ ու կորով ունենալ, որպեսզի ապահովվի գերեվարվածների վերադարձը և վստահեցրեց բոլորին, որ Արցախում և Հայաստանում ապագա կա և այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



