Ռոբերտ Քոչարյանն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
POLITICSՀՀ երկրորդ նախագահն ընտանիքի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի ելույթից, 20 ապրիլի 2005 թվական.
«Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



