Yerevan, 14.May.2026,
00
:
00
BREAKING


Խորհրդարանը քննարկում է Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ինստիտուտի ներդրման նախաձեռնությունը

ECONOMICS

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվների ինստիտուտի ներդրման օրենսդրական նախաձեռնությունը:  «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:  

«Վերջին տարիներին գյուղատնտեսությունում գրանցված  առաջընթացի հետ մեկտեղ ոլորտում բնատնտեսական ներուժի օգտագործման մակարդակը դեռևս ցածր է, որի հիմնական պատճառներից մեկը հանրապետության գյուղացիական տնտեսությունների փոքր չափերն են և տնտեսությունների համատեղ գործունեության ձեռնարկումների դանդաղ ընթացքը:  Ստեղծված իրավիճակում կարևորվում է ագրարային ոլորտում կիրառվող տնտեսվարման ձևերի կատարելագործման, կոոպերացիայի զարգացման ուղղությամբ համակարգված պետական քաղաքականության իրականացումը»,- ընդգծեց Մակարյանը:

Օրենսդրական նախաձեռնությամբ կարգավորվում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները:

Ռոբերտ Մակարյանը հայտնեց, որ նախագիծը բաղկացած է 7 գլխից, ներառում է 30 հոդված: «Գյուղատնտեսական կոոպերատիվը  ագրոպարենային համակարգում գործունեություն իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային վճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր տնտեսական միավորում է»,- մանրամասնեց փոխնախարարը:

Նախագծի ընդհանուր դրույթներ գլխում սահմանվել են կոոպերատիվների նպատակները, ինչպես նաև գործունեության ուղղությունները՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության իրացում, գյուղատնտեսական մատակարարում, գյուղատնտեսության ոլորտում սպասարկում, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում:

Գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ կարող  են դառնալ իրավաբանական անձինք և 16 տարին լրացած ֆիզիկական անձինք, 16-ի մինչև 18 տարեկանների դեպքում՝ ծնողի, որդեգրողի,  հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության խորհրդի մարմնի համաձայնությամբ կամ դատարանի որոշմամբ:

Կոոպերատիվի անդամը կարող է մասնակցել կոոպերատիվի կառավարմանը, հանդես գալ առաջարկներով, քվեարկել, ընտրել կամ ընտրվել կոոպերատիվի կառավարման մարմիններում, ստանալ կոոպերատիվի գործունեությունից ձևավորված  ավելցուկը, արտոնյալ պայմաններով ձեռք բերել կոոպերատիվի կողմից  տրամադրվող ապրանքներ և օգտվել վերջինիս ծառայություններից, կամավոր կերպով դուրս գալ կոոպերատիվից:

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development