Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին. ԵԺԿ-ի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին. Արմեն Աշոտյան
BLOGՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելոցին։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում է Հայ ժողովրդի ցեղասպանության եւ ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը և դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին:
Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:
Մենք հրավիրում ենք Թուրքիային իր ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան միջոցառումներ ձեռնարկել ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:
Մենք խորապես հավատում ենք, որ նման քայլը կնպաստի երկարատև խաղաղությանը, կայունությանը և մարդու իրավունքներին ամբողջ տարածաշրջանում»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



