Yerevan, 09.July.2026,
00
:
00
BREAKING


«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում. պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել». Եպրաքսյա տատի հուշերը (լուսանկար)

SOCIETY

Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» հանդեսը հրապարակել է Եղեռնից փրկված 111-ամյա Եպրաքսյա տատի պատմությունը

- Հորեղբորս տղային թուրքերը սպանեցին հոր աչքի առաջ: Հորեղբայրս վշտից խելքը կորցրեց: Բոլորը ողբում էին, նա երգում ու պարում էր: Տղայիս պսակն է, նվագեք, խաղամ՝ ասում էր: Հետո հորս սպանեցին: Մենք ամեն ինչ թողած՝ փախանք: Հավը կրակին հում մնաց, խմորը գնդած թողինք…
     Տատի ծնոտը կափկափում է:
     - Թող էլ չպատմի,- ասում եմ Արթուրին ցածրաձայն:
     - Եթե սկսել է, պիտի վերջացնի,- պատասխանում է Արթուրը:
     - Սարիղամիշում, էրզրումում ամենուր դիակեր էին դարսված, թուրքերը սպանված երեխաների գլուխները ճոճում էին սրերի վրա…
     Եպրաքսյա տատը լալիս է; Ձայնից եմ հասկանում, որ լալիս է: Ուսերը ցնցվում են, բայց արցունք չկա, արցունքը հոսել է մինչև վերջին կաթիլը, սպառվել է:
     - Լավ, էլ մի՛ պատմեք,- ասում եմ,- եկեք Ձեր երեխաներից խոսենք:
     Բայց տատը ինձ չի լսում, ամուր բռնել է թոռան ձեռքն ու խոսում է:
     - Մայրս մահացավ գաղթի ճամփին: Ես, Հովհաննես ու Եղիա եղբայրներս գաղթականների հետ եկանք, հասանք Ալեքսանդրապոլ: Մեզ որբանոց տարան: Սկզբում մեծ եղբորս՝ Հովհաննեսին որդեգրեցին, տարան Եղվարդ: Հետո Եղիան՝ փոքրիկ եղբայրս, գնաց որբանոցից: Նրան ուղարկեցին Ամերիկա: Փոքրիկ, շատ փոքրիկ էր Եղիան: Հետքը կորցրի: Ի՞նչ եղավ, ո՞ւր մնաց, չիմացա: Եղիա՜ս…
     Երբ 15 տարեկան էի, հորաքույրս ինձ որբանոցից իր տուն տարավ ՝ Անի Պեմզաշեն: Հետո ամուսնացա Վալադի հետ:
     - Սիրո՞ւմ էիք Վալադին,- ես ուրախանում եմ, որ վերջապես փակեցինք անցյալի դուռը: Բայց տատը անարձագանք է թողնում ժպիտս:
     - Ես Վալա՞դ էի տեսել, որ սիրեի: Հորաքույրս ասաց՝ պիտի ամուսնանաս, ամուսնացա:
     - Վալադը սիրո՞ւն տղա էր,- ես շարունակում եմ տրամադրություն մոգոնել:
     - Երանի քեզ,- ասում է Եպրաքսյա տատն ու ժպտում է ներող,- Վալադը ինձ պես որբ էր: Որբ գաղթական: Մեր սերը խիղճ էր, հարազատություն էր: Ուրիշ տեսակ սեր էր: Վալադը հոտաղ էր, մեծ նախիր էր արածեցնում: Ոչ տուն ունեինք, ոչ ապրուստ: Մեր ձեռքերով տուն շինեցինք: 7 երեխա ունեցանք: Երկուսը փոքր էին, որ մահացան, երկուսը՝ մեծ: Էսքան ցավ քարին տայիր, քարը կճաքեր…
     - Հիմա ո՞ւմ հետ եք ապրում:
     - Իմ ամենասիրելի թոռան՝ Արթուրիս հետ:
     - Ապրիլի 21-ին Ձեր ծնունդն էր, տատի՛…
     -111 տարեկան դարձա…
     - Ո՞նց անցավ տոնական օրը:
     - Ամեն օրվա պես լույսը բացվելու հետ «Հայր մերը» ասեցի Սրբապատկերների ու Վազգեն 1-ի նվիրած գոբելենի դիմաց: Եկեղեցի չեմ կարողանում գնալ, ոտքիս ուժը պակասել է: Տանն եմ մոմ վառում …Մի ժամանակ ծնունդիս էնքան մարդ էր հավաքվում: Երեք երեխա, 84 թոռ ու ծոռ ունեմ: Բայց էս տարի չկարողացան գալ ծնունդիս, ընտանիքս մի հարկի տակ չհավաքվեց:
     - Ոչինչ,- ես ոգևորում եմ տատին,- եկող տարի կհավաքվեն, կարևորը ՝ ողջ ու առողջ ես:
     -…Ասում են՝ կներե՞ս թուրքին:
     - Ո՞վ է ասում:
     ՉԵՄ ՆԵՐԵԼՈՒՏատը չի պատասխանում, իր մտքերի հետ է:
     - Ասում են՝ բարեկամանանք թուրքի հետ, ներենք: Ի՞նչը ներեմ: Չեմ ներելու: Հինգ տարի առաջ՝ Եղեռնի հարյուրամյակին, մի լրագրող էր եկել Թուրքիայից: Ասաց՝ թուրք եմ, եկել եմ հետդ խոսեմ: Ես թուրքի հետ չեմ խոսի՝ ասեցի: Չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում: Պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել: Ոչինչ չպատմեցի:
     Հետո տատը դառնում է ինձ.
     - Դու կներե՞ս թուրքին..
     - Չէ՛,- ասում եմ,- չեմ ների, տա՛տ ջան: Չենք ներելու:
     - Ապրես,- ասում է տատը,- թոռիս՝ Ալեքսանդրիս, կճանաչե՞ս:
     Արթուրն ինչ-որ բան է հասկացնում ձեռուոտով, բայց ես գլխի չեմ ընկնում:
     - Ալեքսանդրն ո՞վ է:
     - Պիտի ասեիր՝ ճանաչում եմ,- փսփսում է Արթուրը:
     - Թոռս՝ Ալեքսանդր Կարապետյանը: Ո՞նց չես ճանաչում: Մասնակցել է Արցախի կռվին, վիրավորվել է: Ինքն էլ քեզ պես թուրքին չի ներում: Հերոս տղա է: Հորս, մորս, հորեղբորս…բոլորի վերժն առել է թուրքից:
     - Հա՜, հիշեցի, Իհարկե, ճանաչում եմ Ալեքսանդր Կարապետյանին: Իսկական հերոս է:
     - Անցած տարի Արթուրիս հետ ցորեն էին ցանել: Քո կռիվը պիտի հաղթես, որ կարողանաս ցորեն ցանել: Ցորենը լիություն է: Խաղաղություն չեղավ, ցորենը չի աճի: Խաղաղությունը զինվորն է ուղարկում սահմանից: Գիտե՞ս՝ քանի թոռ ու ծոռ եմ բանակ ճանապարհել: Երեսունից ավելի: Էս պահին Վիրաբ ծոռս բանակում է: Վիրաբ Սիմոնյան: Զանգում է, հեռախոսը դնում են ականջիս, ձայնը լսում եմ, սիրտս հովանում է:
     - Երկար ապրիր, տա՛տ ջան, առողջ ապրիր,- ասում եմ ես ու հրաժեշտ եմ տալիս Եպրաքսյա տատին:
     - Աստծո Աջը միշտ վրադ լինի,- օրհնում է 111-ամյա տատը: Ղարսի Լալոյի Մավրակ գյուղից: Սպանդ ու կոտորած տեսած, աշխարհի փոքր ու մեծ ճամփաները մաշած՝ Գևորգյան գերդաստանի վերջին շառավիղը…

 
«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում. պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել». Եպրաքսյա տատի հուշերը
«Թուրք լրագրողը չոքել էր առաջս, ձեռքերս էր համբուրում. պատմի՛ր՝ ասում էր, պատմի՛ր իմանամ՝ ինչ է եղել». Եպրաքսյա տատի հուշերը
A little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction