«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը դուրս է գալիս համաշխարհային վարձույթ
SOCIETY«Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» ֆիլմը, որի պրեմիերային ցուցադրումն արդեն կայացել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իտալիայում, դեկտեմբերի 16-ին դուրս է գալիս համաշխարհային վարձույթ: Պրեմիերան տեղի կունենա աշխարհի 16 երկրներում, ներառյալ Բելգիան, Նորվեգիան, Թուրքիան, Ֆիլիպինները, Ֆրանսիան եւ Հարավաֆր իկյան Հանրապետությունը:
Դեկտեմբերի 17-ին տիեզերական սագայի նոր դրվագը կտեսնեն շուրջ 40 երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Չիլիի եւ Հարավային Կորեայի հանդիսատեսները: Դեկտեմբերի 18-ին ֆիլմը լայն վարձույթ է դուրս գալիս ԱՄՆ-ում, Կանադայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, դեկտեմբերի 25-ին՝ Պակիստանում, 2016 թվականի հունվարի 9-ին՝ Չինաստանում:
Միջգալակտիկական հերոսապատումի նոր՝ յոթերորդ դրվագի ցուցադրումը իրարանցում է առաջացրել ֆիլմի երկրպագուների շրջանում: ԱՄՆ-ում տոմսերի նախնական վաճառքը հասել է ռեկորդային 100 մլն դոլարի: Կինոհիստերիան համակել Է նաեւ Ֆրանսիան: Երկրում արդեն վաճառվել է ավելի քան 300 հազար տոմս, ինչը գերազանցել է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի՝ վերջերս սահմանված ռեկորդը (250 հազար տոմս): Ֆանատներից ոմանք գիշերում են քնապարկերում կիոնթատրոնների մոտ՝ հուսալով առաջինն զբաղեցնել լավագույն տեղերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



