Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մհեր Մկրտչյանի մոտ մի քանի քասթինգի մասնակցել էի, բայց առաջին անգամ ինձ ընտրեց». Ռոզի Ավետիսովան՝ «Իշխանություն» ֆիլմում իր դերի և դադարներ չսիրելու մասին

LIFE

Դերասանուհի Ռոզի Ավետիսովայի մասնակցությամբ «Իշխանություն» ֆիլմն օրերս մեծ էկրաններ բարձրացավ: Tert.am Life-ի հետ զրույցում Ռոզին պատմել է մի քանի քասթինգից հետո ընտրվելու, նկարահանումներին նախապատրաստվելու, երկար դադարներ չսիրելու և կերպարներին չկապվելու մասին:

Ռոզիի խոսքով՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի մոտ մի քանի անգամ քասթինգի մասնակցել է, բայց երբեք իր դերը չի հաստատվել: «Այս անգամ մասնակցեցի և դերս հաստատվեց։ Համագործակցությունը սպասված էր և ցանկալի, այդ ցանկությունը երկկողմանի էր: Քասթինգին մասնակցող մյուս դերասանուհիներն ավելի երիտասարդ էին, զարմացա, որ ինձ հաստատեցին, բայց և ուրախացա: Ինձ ընտրելով՝ կերպարն ինչ-ինչ առումներով փոփոխությունների ենթարկվեց, արդյունքը կտեսնեք էկրաններին: Այս համագործակցությունը հիմնված էր առողջ փոխհարաբերությունների վրա»,- պատմեց նա:

Ըստ դերասանուհու՝ նկարահանումներից առաջ նախապատրաստվել են, զրուցել ռեժիսորի հետ: «Այս գործընթացը պարտադիր է, որովհետև պետք է հասկանաս՝ ի՞նչ ես անում, կերպարիդ գիծն ուր է գնում, ինչպես է մտածում, ինչ գույն ունի: Թվում է՝ այս գործընթացն էկրանին չի երևում, բայց երբ այդ ամենի միջով անցնում ես, կերպարդ ավելի հյութալի է դառնում,- ասաց նա և հավելեց, որ ֆիլմի դերասանական անձնակազմի մի մասի հետ նախկինում աշխատել էր,-Մյուս մասի հետ չէի աշխատել, բայց կազմը շատ լավն էր, Մհերն էլ այնպիսի մթնոլորտ էր ստեղծում, որպեսզի դերասանները միմյանց հետ մաքսիմալ ընկերական շփում ունենան»:

Ռոզին ընդգծեց, որ երկար դադարներ չի սիրում, աշխատում է նախագծերի միջև երկար ժամանակ չթողնել: «Չեմ կարողանում երկար դադարներ ունենալ, որովհետև առանց նկարահանումների ապրելը բարդ է: Բացի այն, որ դերասանուհի լինելն իմ մասնագիտությունն է, այն նաև երջանկությանս բանաձևերից մեկն է, որից երկար ժամանակով հրաժարվել չեմ կարող: Ինձ համար կարևոր է անընդհատ այդ գործընթացի, աշխատանքային վիճակի մեջ լինելը: «Իշխանություն» ֆիլմից հետո նկարահանվեցի «Սարի աղջիկ» հեռուստասերիալում, մոտ կես տարի է՝ այս նախագծում եմ, հիմա նկարահանումներն ավարտին են մոտենում»,- նշեց նա:

Դերասանուհին շեշտեց, որ նախագծերից հեշտ է բաժանվում՝ նոր նախագծերի սպասումներով: «Ամեն նախագծի ավարտ իր հետ նոր սկիզբ, աշխատանքային փորձ է բերում: Չեմ կառչում կերպարից, նախագծից, երբեք չեմ կապվել որևէ կերպարի հետ, ինձ համար նախագիծն ավարտվում է և վերջ: Կցանկանամ մի օր ունենալ կերպար, որից դժվար կբաժանվեմ»,- ասաց դերասանուհին:

Ռոզին նաև հավելեց, որ ներկայացումներում իր զբաղվածությունը ևս մեծ է. «Նոյեմբերի վերջին եղավ «Սեր» ներկայացման պրեմիերան, որը բեմադրել էր Սուրեն Սաֆարյանը, դեռ խաղում ենք: Խաղում ենք ես և Սուրենը, հուզիչ պատմություն է: Ցավոք, Հայաստանում մելոդրամա ժանրը անտեսվում է, քիչ են ներկայացումներ բեմադրվում: «Սերն» 90-ականների մասին մելոդրամա է, գործողությունները կատարվում են 92-ականներին, հետո գալիս մեր օրեր: Սիրային պատմության հերոսներն իրականում էլ կան, ովքեր հետպատերազմյան շրջանում գնացին երկրից, կորցրին իրենց սերը: Կա ևս մի քանի ներկայացում, որոնք պատրաստ կլինեն մայիս-հունիս ամիսներին, դրանց մասին դեռ վաղ է խոսել»,- եզրափակեց նա:

 

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities