Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել․ ապրիլի 21-ի աստղագուշակ

LIFE

Խոյ: Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները:

Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների՝ հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:

Ցուլ: Օրը դրական իմաստով առանձնահատուկ չես անվանի, թեև այն քիչ դրական պահեր չունի իր մեջ: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է նաև ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:

Չի բացառվում, որ երեկոյան ձեզ ուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել, կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:

Երկվորյակ: Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել, կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ՝ ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել;

Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Խեցգետին: Օրը տրամադրող է նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները կարճ ժամանակում լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի դեն նետել խնդիրների այն բեռը, որ երկար ժամանակ է, ինչ կրում եք ձեր ուսերին: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել նաև շրջապատի համար:

Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև՝ կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:

Առյուծ: Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով ձեզ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չեն նկատվում և այդ իսկ պատճառով՝ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում՝ տնտեսել այն:

Կույս: Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Ցավոք, նրանցից շատերի մեջ այսօր ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ՝ այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:

Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ՝ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:

Կշեռք: Աստղերն այսօր բուռն օր են խոստանում: Դեռ առավոտյան կնկատեք ուժերի անսովոր ներհոսքը, բայց դա ընդամենը սկիզբն է: Հեշտությամբ կհաղթահարեք օրվա մեջ ծագած անսպասելի բարդ խնդիրները, կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այսօր կարելի է հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք շտապ լուծում կպահանջեն: Պետք չէ կանգ առնել կամ խուսափել դրանց հետ առճակատվելուց: Այսօր դուք ի վիճակի եք կայծակնային որոշումներ կայացնել և բոլոր դժվարությունները հաղթահարել միայնակ:

Կարիճ: Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ձեռնարկած գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի հետ կապված անշտապ ծրագրեր կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի մարդկանց բոլոր խոստումներին, միևնույն ժամանակ՝ կարիք չկա սեփական խոսքերը քամուն տալու:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել՝ այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարված Կարիճները հակված են վեճերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր: Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները: Երևի հարկ կլինի ինքնուրույն գործի անցնեք և փորձել փոխել իրադարձությունների ընթացքը՝ ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ ծրագրեր կառուցեք, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց դուր չեն գալիս: Այդ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Այծեղջյուր: Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը՝ շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ՝ վտանգավոր:Թույլ տվեք՝ իրադարձություններն իրենց հունով ընթանան, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն օրն է, որի ընթացքում կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք անկե՞ղծ եք ձեր զգացմունքներում:

Ջրհոս: Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել և հրաժարվել կասկածելի ձեռնարկների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս չունեք: Ցանկալի չէ խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, գումար ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք դժվար խոսակցություն նախաձեռնել՝ իրավիճակը հասկանալու համար:

Ձկներ: Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ՝ ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել՝ հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Նեղացկոտություն դրսևորելու ժամանակը չէ: Փորձեք սրբագրել այդ մարդկանց մասին ձեր պատկերացումները: Դուք նորովի կհայտնագործեք նրանց, և այդ հանգամանքը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy