Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում. Սենոր Հասրաթյան
BLOGՍենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում: Նրանց համար, կարծես, կարևորն անսահմանության մեջ լինելն է ու մեկ էլ այն «հեքիաթային» զգացումը, որ այդ անտեր անսահմանության մեջ իրենք տեր ու ամենակարող են...
Այն ինչ, անապատը, բացի խաղաղ ու անսահման լինելուց, ունի նաև հզոր և ավազախառը քամիներով իր անսահմանությունը պղտորելու հատկություն... Ահա հենց այդ ժամանակ է պարզորոշվում, թե այդ ավազախառն քամիների պայմաններում որքանով են մարդն ու անապատն իրար ներդաշնակ...
Հ.գ.- Մենք այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ այդ ներդաշնակության բացակայության պատճառով անապատը մեզ խժռում է...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



