Yerevan, 08.July.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ)․ ԱՊՀ երկր­նե­րի կո­լեկ­տիվ անվ­տան­գու­թյան պայ­մա­նա­գի­րը ուժի մեջ է մտել․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ուրուգվայ՝ 33-ի արշավախմբի օր, Չինաստան՝ Չիներենի օր, Ռուսաստան՝ Դոնորի ազգային օր, Վենեսուելա՝ Անկախության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1820 –ծնվել է բանասեր, տպագրիչ, վիմագիր, բառարանագիր, հրապարակախոս, արվեստագետ Ճանիկ Արամյանը, որը ստեղծել է Արամյան տպատառատեսակը:

1884-ծնվել է բանաստեղծ Դանիել Վարուժանը։

1937 –ծնվել է գեղանկարիչ, գրաֆիկ Սեյրան Խաթլամաջյանը։

1952-վախճանվել է բանաստեղծ Անդրանիկ Թերզյանը։

1964-ծնվել է հայկական ծագումով անգլիացի դերասան, կինոռեժիսոր Էնդի Սերքիսը։

1979 – վախճանվել է քանդակագործ Սամվել Մանասյանը։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ։

1994-Տաշքենդում 1992 թվականին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների ստորագրած ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը ուժի մեջ է մտել։

1998-վարչապետ Արմեն Դարբինյանը ներկայացրել է կառավարության նոր կազմը և այն շարժառիթներն ու պատճառները, որոնցով ինքն առաջնորդվել է նախարարներ նշանակելիս։

2006- Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը որոշել է, որ «Եվրատեսիլ֊ - 2006»-ին կմասնակցի Անդրեն։

2007-մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը: -Լեռնային Ղարաբաղում սկսվել է նախագահի թեկնածուների առաջադրումը:

2011-Երևանում առավոտից նկատվել է փոշու ծանր ամպ, հայտարարվել է, որ դա կապված է հարավային քամիների հետ եկած ավազափոշու հետ, և այն որևէ աղետի հետևանք չէ: - վախճանվել է հայտնի ծաղրանկարիչ Գեորգի Յարալ յանը։

2012-սկսվել է Գրողների համահայկական 6-րդ համաժողովը։

2015-հայաշատ Սոչիում քաղաքային իշխանությունների որոշմամբ փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները։

2018- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի դուրս եկած ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձել է իշխանական ճամբարից հնչած երկխոսության կոչերին: Ըստ նրա, ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը երկխոսության կոչ է անում. Փաշինյանի խոսքերով, քաղաքական դիակի հետ չեն երկխոսում:

ԱՇԽԱՐՀ

1653-Օլիվեր Կրոմվելը ցրել է Անգլիայի խորհրդարանը։

1656-Ռուսաստանում շրջանառության մեջ են դրել պղնձադրամներ արծաթադրամների փոխարեն։

1770-Ջեյմս Կուկը հայտնագործել է Նոր Հարավային Ուելսը՝ Հարավ-Արևել յան Ավստրալիան։ -Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վրացական Իրակլի 2-րդ թագավորը ջախջախել է թուրքերին Ասպինձեի ճակատամարտում։

1792-Ֆրանսիան պատերազմ է հայտարարել Հունգարիային և Բոգեմային։

1808-ծնվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն 2-րդը։

1809-Աբենսբերգի մոտ ավստրիական զորքերը պարտություն են կրել Նապոլեոնի բանակից։

1832-պետերբուրգցի մանկաբարձ Անդրեյ Վոլֆը իրականացրել է առաջին հաջողված արյան փոխներարկումը Ռուսաստանում, նա իր արյունը փոխներարկել է իր հղի կնոջը։

1841-լույս է տեսել ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի «Սպանություն Մորգ փողոցում» առաջին դետեկտիվ պատմվածքը:

1889-ծնվել է Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերը։

1902-Մարիա և Պիեռ Կյուրիները ստացել են մաքուր ռադիում։

1910-Հալլեյի գիսավորը մաքսիմում մոտեցել է Երկիր մոլորակին։

1934-ԽՍՀՄ-ում առաջին անգամ Խորհրդային Միության Հերոսի կոչումներ են շնորհվել Չել յուսկին շոգենավի անձնակազմին փրկած յոթ օդաչուներին։

1940-ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին էլեկտրոնային մանրադիտակը։

1942- Հայրենական մեծ պատերազմում ավարտվել է մոսկովյան ճակատամարտը։

1950-ծնվել է ռուս քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լեբեդը։

1958-ծնվել է խորհրդային հոկեյիստ, քաղաքական գործիչ Վյաչեսլավ Ֆետիսովը։

1985-վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս, երկրաշարժերի Ռիխտերի սանդղակի ստեղծող Չարլզ Ֆրենսիս Ռիխտերը։

1992-վախճանվել է բրիտանացի կատակերգակ Բեննի Հիլլը։

1998-Intel ընկերությունը ներկայացրել է Pentuim II Xeon պրոցեսորը։

2001-Չինաստանը պաշտոնապես հոմոսեքսուալիզմը դասել է հոգեկան հիվանդությունների շարքը։

2010-ԱՄՆ-ի ափերի մոտ գտնվող Մեքսիկական ծոցում գտնվող Deepwater Horizon նավթային պլատֆորմում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացել է տեխնոգեն աղետ։

2020-վախճանվել է նկարազարդող, կինոռեժիսոր և մուլտիպլիկատոր, «Թոմ և Ջերրի» մուլտֆիլմի ստեղծող Ջին Դեյչը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform