«Բիսկետ Ջատրա 2021». Նեպալում մեկնարկել են ամանորյան ավանդական փառատոնի տոնախմբությունները. The Guardian-ն ուշագրավ ֆոտոշարք է հրապարակել
CULTUREՆեպալում մի քանի օր է, ինչ մեկնարկել են ամանորյա ավանդական փառատոնի մաս կազմող «Բիսկետ Ջատրա»-ի տոնախմբությունները, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ երկրում այս տոնակատարությունները սկսվում են հսկայական մարտակառքերի՝ քաղաք դուրս բերելով, որոնց վրա տեղադրված են Բհայրավա աստծու և աստվածուհի Բհադրակալիի արձանները:
Չնայած կորոնավիրուսային համավարակին և տեղի իշխանությունների կողմից կիրառվող մի շարք սահմանափակումներին, ըստ որոնց չի թույլատրվում 25 և ավելի անձանց մեկ վայրում հավաքվելը, երկրի հազարավոր բնակիչներ դուրս են եկել ավանդական միջոցառումը տոնելու նպատակով:
Նշենք՝ տոնակատարությունների շրջանակում գունավոր փոշի է տարածվում գարնան գալուստը ողջունելու համար:
Ստորև ներկայացնում ենք տոնախմբության մասին պատմող ֆոտոշարքը.
















1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



