Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Աստղիկ Սաֆարյանի ձայնասկավառակի շնորհանդեսը, հայտնի հյուրերը, երեկոյի դրեսկոդն ու հետաքրքիր պահերը

LIFE

15 տարի բեմում․ երգչուհի Աստղիկ Սաֆարյանն իր գործունեության 15-ամյակի առթիվ  ներկայացրեց իր չորրորդ ձայնասկավառակն ու փոքրիկ համերգ ունեցավ, որի ժամանակ ներկայացրեց ոչ միայն սկավառակի երգերը, այլև իր գործունեության ընթացքում հիթ դարձած կատարումները։ Երեկոյին ներկա էին նրա ընկերներն ու գործընկերները։

Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագներն ու մանրամասները։

Երգչուհին օրվա համար դրես–կոդ էր սահմանել՝ սպիտակ և կարմիր, իսկ ինքն արծաթագույն զգեստով էր։ Աստղիկը շատ լավ հասկանում է, որ ժամանակակից աշխարհում ձայնասկավառակի թողարկումը փոքր–ինչ հնացած է, բայց որոշել է հոսանքին հակառակ գնալ և պահել երգչի համար կարևոր այս մշակույթը։ Ժամանակակից լուծումն էլ գտել է քրոջ՝ Համեստի մտահղացմամբ՝ այն թողարկելով ոչ թե սկավառակի, այլ USB  կրիչի միջոցով։ Ալբոմը հասանելի է նաև թվային բոլոր հարթակներում։

Բացի այդ, երգչուհին այսպիսով կոչ է անում չընկճվել և շարունակել աշխատել։ «Նախորդ տարին ծանր էր բոլորիս համար։ Ես փորձում եմ այսպիսով նաև ոգեշնչել բոլորին, որ մենք պետք է շարունակենք աշխատել։ Ձայնասկավառակն անվանել եմ «Դու ուժեղ ես», և դա պատահական անվանում չէ։ Ունեմ նաև համանուն երգ։ Կարծում եմ՝ ուժեղ լինելն այս շրջանում հենց այն է, ինչի կարիքն իսկապես ունենք»,- ասաց  Աստղիկը։

15 տարվա գործունեության ընթացքում Աստղիկը տարբեր փուլեր է հաղթահարել։ Երգչուհին մտաբերեց, որ 2007 թվականին նույն օրը ստացավ «Տարվա հայտնություն»  մրցանակը։ Ասում է՝  գուցե կարող էր շատ ավելին սպասել ու անել, քանի որ ունեցել է շատ առաջարկներ, բայց չի փոշմանում, որ չի հակասել իր կերպարին։

«Մրցանակը ստացել եմ 14 տարի առաջ, այսօր արդեն իմ չորրորդ  ձայնասկավառակն եմ թողարկում։ Թեկուզ դանդաղ, բայց փորձել եմ մաքուր քայլերով առաջ գնալ։ Եվ այսօր ուրախ եմ, որ ներկայացրել եմ լավ աշխատանք ու փորձել եմ պահել իմ կերպարը։ Ես երբեք այս բնագավառը չեմ ընկալել որպես շոու բիզնես, ընկալել եմ որպես երգարվեստ։ Ես շատ առաջարկներ եմ ունեցել թռիչքային առաջ գնալու համար, սակայն գերադասել եմ հրաժարվել, քանի որ դա վնասելու էր իմ կերպարին, իմ արվեստին»,– ասաց նա՝ պարզաբանելով, որ խոսքը ոչ միայն Հայաստանում պահանջարկ վայելող 6/8 ձևաչափի երաժշտություն ներկայացնելու, այլև արտերկրից առաջարկների մասին է։

Ձայնասկավառակում ընդգրկված է տասնմեկ երգ, չորսն արդեն հայտնի են, մյուսները նոր են։ «Երգերի մեծ մասի հեղինակը ես եմ։ Ներկայացրել եմ նաև Կոնստանտին Օրբելյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից նորացված՝ երիտասարդական, պարային տարբերակներով։ Փորձել ենք ավելի պարային, հայկական էթնո գործիքներով ու ավելի ժամանակակից մատուցմամբ ներկայացնել, որպեսզի նաև երիտասարդներին մոտեցնենք մեր արվեստին,- ասաց երգչուհին, ապա պատմեց, որ վերջերս կարևոր խորհուրդ է ստացել, որը հաշվի առել ալբոմը թողարկելուց,– Առիթի էի հրավիրված, երգերն էինք ընտրում։ Ընկերներիցս մեկն ինձ ասաց, որ երգերը լավն են, բայց բոլորը վեճ–խոսակցություն են պարունակում, քանի որ իմ երգերը մոտեցնում եմ ռոքային ժանրին։ Ես ընդունեցի դա, շատ ճիշտ խորհուրդ էր։ Այս ալբոմը շատ դրական միտումներով է, դա ինձ շատ է ուրախացնում»։

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities