Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


«Զատիկը կարող է հարմար առիթ դառնալ գերիների փոխանակման համար». Զելենսկիի մամուլի քարտուղար

INTERNATIONAL NEWS

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելն այն կարծիքին է, որ Սուրբ Զատիկը (ուղղափառների մոտ այս տարի նշվում է մայիսի 2-ին-Խմբ.) կարող է հարմար առիթ հանդիսանալ Դոնբասում ռազմագերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով իրականացնելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, սակայն այն այժմ արգելափակված է: Նա նշել է, որ փոխանակումը «նորմանդական ձևաչափի» համատեքստում առաջ շարժվելու կարևոր կետերից մեկն է:

«Հիշենք, որ Զատիկը շատ մոտ է: Սա լավ առիթ է, գուցե, ակտիվացնելու փոխանակման գործընթացը», - ասել է Մենդելը:

Ավելի վաղ Դոնբասի հարցով Եռակողմ շփման խմբի Կիևի պատվիրակության մամուլի քարտուղար Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ պատվիրակությունն ամեն ամիս ցուցակներ է ներկայացնում ռազմագերիների փոխանակման համար, և մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանն այս գործընթացը արգելափակելու համար: Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան ասել է, որ երկրի 280 քաղաքացի անօրինական կերպով պահվում է Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքում:

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը հայտարարել են, որ Կիևը խոչընդոտում է գերիների փոխանակման գործընթացին:

Հիշեցնենք՝ երկար ժամանակվա ընթացքում գերիների առաջին փոխանակումը տեղի է ունեցել Դոնբասում 2019 թվականի դեկտեմբերի 29-ին: Կիևն ինքնահռչակ հանրապետություններին է հանձնել 124 մարդ, իսկ Դոնեցկն ու Լուգանսկը 76 մարդեն փոխանցել Ուկրաինայի իշխանություններին: Դրանից հետո սկսվել են գերիների փոխանակման նոր ցուցակների ձևավորման աշխատանքները: 2020 թվականին ապրիլի 16-ին տեղի է ունեցել գերիների փոխանակում Կիևի և ինքնահռչակ հանրապետությունների միջև: Կիևը հանրապետությունների իշխանություններին է փոխանցել 14, իսկ վերջիններս Կիևին են հանձնել 20 անձի:

Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:

Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է: 

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another