«Չքնաղ»․ Մարինկա Խաչատրյանը՝ երեկոյան կերպարում
LIFEԴերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով այժմ հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ գույնի, ուսերը բաց, երկարափեշ զգեստ, ինչ ավելի է ընդգծել նրա գեղեցկությունը։ Նրա մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է վառ շպարին։ Մարինկայի կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։

Չնայած հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Չքնաղ», «Սիրուն», «Շքեղ», «Աննկարագրելի»։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



