Ինչու Նիկոլ Փաշինյանը Վայոց ձոր այցի ժամանակ չի մտել մարզկենտրոն Եղեգնաձոր
POLITICSՓաշինյանն այսօր մարզային հերթական շրջայցի շրջանակում այցելել է Վայոց Ձորի մարզ։ Մենք գրել էինք, որ մարզպետարանից գաղտնի էին պահում ,թե կոնկրետ որ համայնքներում է լինելու վարչապետը, իսկ նրա մամուլի խոսնակը չէր արձագանքում զանգերին։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Մենք տեղեկացանք,որ Փաշինյանը հիմնականում եղել է Զառիթափում, որում ընդգրկված են 9 գյուղեր։ Փաշինյանը չի եղել ոչ Եղեգնաձորում, ոչ Վայքում։
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանին զգուշացրել են, որ մարզի այլ հատվածներում իրեն դեմ արտահայտվողները շատ են, ուստի ոչ ցանկալի իրավիճակներից խուսափելու համար պետք չէ այցելել մարզկենտրոն»,-գրում է լրատվամիջոցը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



