Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է «Հարի Փոթեր»-ից հայտնի դերասանուհին
CULTUREՄեծ Բրիտանիայում քաղցկեղից մահացել է «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի դերասանուհի Հելեն Մաքքրորին: Այս մասին թվիթերյան էջում տեղեկացրել է նրա ամուսինը` դերասան Դեմիեն Լյուիսը:
«Ես կոտրված սրտով տեղեկացնում եմ, որ քաղցկեղի դեմ հերոսական պայքարից հետո գեղեցիկ և հզոր կին Հելեն Մաքքրորին մահացել է: Նա մահացավ նույն կերպ, ինչպես և ապրում էր` անվախ: Աստված, ինչպես ենք մենք սիրում նրան և գիտենք, թե որքան բախտավոր ենք, որ նա եղել է մեր կյանքում»,-գրել է Դեմիեն Լյուիսը:
«Հարի Փոթեր» ֆիլմաշարում 52-ամյա դերասանուհին մարմնավորել է Նարցիսա Մալֆոյին ՝ Լյուսիուս Մալֆոյի կնոջը և Դրակո Մալֆոյի մորը:
Բացի այդ, «Թագուհի» ֆիլմում Մաքքրորին խաղացել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերի կնոջ` Շերիի դերը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



