«Զորահավաք»՝ Խաչիկ Ասրյանի դրոշի ներքո
ANALYSISՌուս - ուկրաինական արշալույսները, կարծես թե, խաղաղ չեն. օդում պատերազմի վտանգ է թևածում: ԱՄՆ-ը իր քաղաքացիներին արդեն հորդորել է զերծ մնալ Ղրիմ, Դոնբաս և Լուգանսկ այցելություններ կատարել: Սովորաբար վերահաս պատերազմներից երկու - երեք օր առաջ ամերիկյան կառավարությունը նման հայտարարություններ է տարածում:
Սակայն, դեռևս նախքան այս հայտարարությունը, Հայաստանում հետաքրքիր հայտարարություններ հնչեցին, որոնք չափազանց բուռն արձագանք ստացան: Մասնավորապես. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց, որ «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը Ռուսաստանի դեմ պատերազմական գործողությունների դեպքում ՌԴ զինված ուժերի կազմում մասնակցելու է այդ պատերազմին՝ պաշտպանելով Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը:
Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ հայտարարությունը ոչ միայն տարաբնույթ կրքեր է բորբոքել՝ առաջացնելով բուռն քննարկումներ թե ռուսամետ, թե հակառուսական ճամբարներում, այլև կոնկրետ գործողությունների առիթ է հանդիսացել: Մասնավորապես, Orer.am-ի տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կապվել են «Հայոց Արծիվներ»-ի գրասենյակ և պատրաստակամություն հայտնել միանալու սպասվելիք զորախմբին:
Ինչ խոսք, հետաքրքիր զարգացումներ են` տարածաշրջանային դաժան պատերազմի սպառնալիքի ֆոնին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



