Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանությունները ողջ թափով պատրաստվում են ընտրությունների՝ չնայած այն հանգամանքին, որ դեռևս հաստատ չէ՝ իրապես ընտրություն տեղի կունենա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանին հավատալը նույնն է, ինչ մաղով ջուր կրես աղբյուրից: Հընթացս վերջինս փորձում է իր վրայից թոթափել կապիտուլ յացիայի և պարտության բեռը և այնպիսի նոր իմիջով հանդես գալ, թե ինքն ի վիճակի է ժողովրդին դուրս հանել հուսահատության ճիրաններից ու նոր հույսեր ներշնչել։ Իսկ կա՞ որևէ իրողություն, որ պատերազմից հետո դեպի դրականն է փոխվել, իհարկե, ոչ։

Որքան ժամանակն անցնում է, այնքան խորն ենք գլորվում ճգնաժամի հորձանուտը։ Նայեք երկրում առկա բարձիթողի ու անկայուն վիճակին, անվտանգության ոլորտի բացերին ու ստեղծված անորոշություններին, օրեցօր ավելացող գնաճին, հուսահատության մթնոլորտի թանձրացմանն ու արտագաղթի նոր հոսքին, և ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց այս ամենը չի խանգարում, որ թավշյա առաջնորդը փորձի թացը չորի հետ խառնել։ Երկար ժամանակ իրեն ուղղված քննադատությունների մասին խորհելուց հետո ի վերջո Փաշինյանը հանդես եկավ ընդարձակ ելույթով։ Այդպես նա օրերս խորհրդարանում ներկայացնում էր կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցը, բայց ամեն ինչի մասին խոսեց, բացի բուն զեկույցից։ Չնայած ի՞նչ կարող էր խոսել 2020 թ.-ի կատարողականի մասին, երբ կառավարությունը այն ամբողջովին տապալել է։

Շատ-շատ՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փորձեր իշխանությունների սխալների համար հայցել հանրության ներողամտությունը, բայց այդ դեպքում ինքն իրեն չէր հարգի, եթե իր ոճի համաձայն մեղադրական ճառ չարտասաներ նախկին իշխանությունների կառավարման ժամանակաշրջանի վերաբերյալ։ Ու իրեն արդարացնելու համար գնացել, փորփրել էր նախկին իշխանությունների ելույթները, հարցազրույցները, առանձին տողեր հանել, որպեսզի դրանցից մեջբերումներ անի ու նրանց մեղադրի ձախողումների ու պարտության հարցում։ Կարծես թե բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ այս երեք տարիների կառավարման ու ձախողումների հիմնական պատասխանատուից։ Եվ դեռ քարոզարշավը չսկսված՝ Փաշինյանն իրեն արդեն լիովին քարոզարշավի մեջ է պատկերացնում։ Իրեն թվում է, որ ինչքան շատ էմոցիոնալ ձևով արտահայտվի ու գոռգոռա, այնքան հանրությունն ավելի շատ է իրեն հավատալու։ Բայց Փաշինյանի ելույթը փաստարկվածության առումով շատ հակասական էր, քանի որ դրա որոշ հատվածներ ուղղակի հակասում էին միմյանց, իսկ որոշ մասեր էլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարություններին։

Բացի այդ, ելույթի մեջ առկա էին նաև առանձին մասեր, որ ընդհանրապես տրամաբանությունից դուրս են։ Տպավորություն էր, որ Փաշինյանը միտումնավոր ձգտում է այնպես խճճել փաստերը, որ ոչ ոք չկարողանա գլուխ հանել։ Ու նրա հայտարարություններն այնքան խճողված ու անհեթեթ էին, որ անգամ նախկին երեք նախագահները հարկ չհամարեցին լուրջ և փաստարկված ձևով արձագանքել՝ մասնավորաբար պատասխանելով, թե «ինչ ուզում է, թող դուրս տա», կամ՝ «միակ զգացողությունը, որ առաջացավ իշխանությունը կորցնողի խուճապահար այս ելույթը լսելիս, խղճահարությունն էր», կամ էլ՝ «նրան պատասխանելն անիմաստ է»։ Իսկ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանը: Նա, կարծես, հերթական փորձն է կատարում հակասական փաստերով ու պոպուլիզմով մանիպուլացնել քաղաքացիներին ու բթացնել հանրության զգացողությունները և խաղալ հասարակության էմոցիաների վրա։ Ուշագրավ է, որ իրեն պետության ղեկավար համարող անձը երկրի ամենաբարձր ամբիոնից մի շարք վրիպակներ թույլ տվեց։

Եթե, իհարկե, դրանք կարելի է վրիպակ համարել, այլ ոչ թե դիտավորություն: Օրինակ՝ նա Արցախի տարածքներն անվանեց «Ադրբեջանի տարածքներ», ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Ֆրանսիայի նախագահ», և այլն։ Անգամ արտերկրյա մամուլում Փաշինյանի ելույթն իր «վրիպակներով» ուշադրության արժանացավ։ Բայց հիմա կասեք, թե այդ ո՞ր մի երկրի ղեկավարն է, որ վրիպակներ թույլ չի տալիս իր հայտարարություններում։ Թերևս ոչ մի ղեկավար էլ ապահովագրված չէ լեզվի սայթաքումից, բայց Փաշինյանի դեպքում դրանք ավելի շատ օրինաչափություն են, քան բացառություն՝ մի կողմից, և մյուս կողմից, նորից կրկնենք, հնարավոր է, որ դրանք կա՛մ ենթագիտակցական մտածողության, կա՛մ դիտավորության արդյունք են: Փաշինյանն այս երեք տարիների ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ ինքը երկրի ղեկավար է, այլ ոչ թե նախկին խմբագիր կամ ընդդիմադիր պատգամավոր, որն ինչի մասին ուզում, գրում էր կամ լեզվին եկածն ասում:

Արդեն գործադիրի ղեկավարի կարգավիճակում իր ելույթի ցանկացած հատված կամ իր յուրաքանչյուր քայլ պետք է լինի մտածված ու կշռադատված, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ու այս հանգամանքն ազդում է ոչ միայն իր, այլև երկրի հեղինակության վրա։ Մանավանդ արտերկրյա հանդիպումների ժամանակ Հայաստանի ղեկավարը պետք է տիրապետի արարողակարգային յուրաքանչյուր մանրուքի, այնինչ Փաշինյանի անլուրջ վերաբերմունքի պատճառով Հայաստանին արտաքին աշխարհում արդեն ոչ ոք լուրջ չի ընդունում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement