Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


«Պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը սկսել է իր նախընտրական պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում ԱԺ-ում իր և իր թիմակիցների ցինիկ ու լկտի պահվածքը նախընտրական պայքարի տրամաբանության մեջ էին:«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Դավաճանն այս վեց ամիսների ընթացքում փորձում էր իրեն ավելի զուսպ պահել պատերազմին առնչվող հարցերի պարագայում, բայց հիմա անցել է նախահարձակման. հաշվի առնելով իր էլեկտորատի քաղաքապանապես տգետ լինելու հանգամանքը՝ նույն ոճով ու բովանդակությամբ նրանց հրամցնում է այն, ինչ ուզում է: ԱԺ-ում նա նաև մեսիջ ուղղեց զինվորականությանը՝ բացահայտ հասկացնելով, որ կանցնի բոլոր կարմիր գծերը և իր դեմ հանդես գալու դեպքում կթիրախավորի բոլոր այն զինվորականներին, ում կցանկանա: Ազգային ժողովում արված «գաղտնազերծումները» հիմնականում ուղղված էին բանակին: Բայց Ն. Փաշինյանը նախ պետք է պատասխանի, թե ինչո՞ւ է միայն հինգ ամիս անց հերքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, ըստ որի, Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին ներկայացրել է ԶՈւ գնահատականը և առաջարկել երկուերեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախօրեին Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերն իշխանության հերթական կեղծիքի ու մանիպուլ յացիայի տրամաբանության մեջ էին:

«Հիմա թղթեր են հրամցնում՝ «ուտեչկա» են անում, բայց շատ լավ կլիներ, որ դա անեին Օնիկ Գասպարյանի հայտարարությունից մեկ օր հետո: Բացի այդ, գեներալներին ուղղված մեսիջ կար Լելե Թեփեի օպերացիայի հետ կապված Փաշինյանի հայտարարության մեջ: Այնպիսի տպավորություն էր, որ այդ խայտառակ և տապալված օպերացիայում ներգրավված գեներալի կամ գեներալների անունները չտալով՝ փորձում էր այդպես շանտաժի մեսիջներ հղել: Մինչդեռ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Լելե Թեփեի օպերացիայի հետևում կանգնած է եղել այս իշխանությունների սպասարկու, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Սամվել Բաբայանը: Եթե այդ գեներալը չասոցացվեր այս իշխանության հետ, Փաշինյանը հաստատ այդ գեներալի անունը կտար: Մյուս կողմից, եթե Ն. Փաշինյանը բացահայտում է, որ հանցագործություն է եղել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, մենք կորցրել ենք 600- 700 զինվոր, տասնյակից ավելի տանկեր, ապա ստացվում է, որ դրա պատասխանատուները հանրաճանաչ բունկերում նստած անձինք են, ինչպես նաև ինքը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, նաև այդ ժամանակ ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը մինչ օրս լռում է, և, ինչու ոչ, նաև Օնիկ Գասպարյանը: Մեծ հաշվով, հանրությանը մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի ներկայացվում, թե ով է պատասխանատու այս ամենի համար: Երբ Փաշինյանի նման դավաճանը հայտարարում է, որ ինքը միակ պատասխանատուն չէ, լավ կլինի բացահայտի, թե ովքեր են պատասխանատու»:

Ինչ վերաբերում է զինվորականության ահրաժեշտ արձագանքին, շատ դեպքերում էլ՝ լռությանը, Գ. Համբարյանը նկատեց, որ նրանք պատասխանատվության իրենց բաժինն ունեն. «Եթե ինձ տանում են գողության, ինձ տանում են հանցանքի, ես պետք է լռեմ և ասեմ, որ, օրինակ, դա պետական գաղտնի՞ք է: Եթե ԳՇ պաշտոնյաները կամ ԳՇ պետը տեսնում էին, որ անհեթեթ որոշումներ են ընդունվում, որոնք կարող են սարսափելի հետևանքների բերել, ինչպե՞ս կարող էին լռել: Այն, ինչ տեղի ունեցավ Օնիկ Գասպարյանի ու շատ այլ զինվորականների հետ, օրինաչափ է: Նույն Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո, ըստ տարբեր տվյալների, մի քանի օր Նիկոլին պատսպարել էր ԳՇ բունկերում, և Ն. Փաշինյանն իրեն բնորոշ պատասխան տվեց նրան: Այդ մարդը շնորհակալության փոխարեն ուղղակիորեն փորձեց վրեժխնդիր լինել: Եթե ժամանակին նույն Օ. Գասպարյանը շատ պարզ, որպես ԶՈւ ԳՇ պետ, հանրությանն ասեր՝ հարգելիներս, Փաշինյանը մեզ ուղղակիորեն ինքնասպանության է տանում, և ես չեմ կարող կատարել նրա հրամանները, այլ ընկալումներ կլինեին: Իսկ հիմա Ն. Փաշինյանը նույն Օ. Գասպարյանի հետ վարվում է այնպես, ինչպես Օ. Գասպարյանն ինքն է թույլ տվել:

Ես չեմ բացառում նաև անդրկուլիսյան բանակցությունները՝ նույն օնլայն ռազմական հեղաշրջումից հետո, որովհետև ՀՀ-ում մենք այս վերջին ամիսներին տեսնում ենք բաներ, որոնք աշխարհում առաջին անգամ են տեղի ունենում: Մասնավորապես, պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում, փորձում է իշխանությունն ամեն գնով պահել և, ամենածիծաղելին, իր պարտությունը բարդել նախկինների վրա: Մենք տեսնում ենք օնլայն ռազմական հեղաշրջում, որն աշխարհում ոչ մի երկրում չի եղել: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքագիտական ու պատմական առումով յուրահատուկ են: Պատկերացնո՞ւմ եք՝ Իսրայելը ռազմական գործողությունների ընթացքում անհաջողություն ունենա, և Իսրայելի հասարակությունը ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին թողած, ամեն ինչում մեղադրի, օրինակ՝ Շիմոն Պերեսին և այլոց»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ այս իշխանությունների մանիպուլ յացիաների ու ստերի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց այս փուլում նույն ստերն ու կեղծիքներն այլ սահմաններ են հատում. «Ազգային ժողովում կեղծիքի ևս մեկ օրինակ եղավ, ինչը նախ փաստեց, որ այս մարդկանց համար անբարոյականությունը չափ ու սահման չունի:Նիկոլ Փաշինյանը զոհերի մասին «+- 50»- ով է խոսում, երբ նրանցից ամեն մեկը մի տան ճրագ էր, որն ինքը մարեց՝ մեծ մասամբ անգերեզման թողնելով այդ տղաներին: 16 օր առաջվա պաշտոնական բաց տվյալներով 4028 զոհ, 3500 անհետ կորած ու ամեն օր հայտնաբերվող աճյուններ ունենք, ու այս մարդն առանց ամոթի ասում է, որ մեր զոհերի թիվը չի անցնելու «4000+- 50»-ը: Ամեն ինչն է կեղծվում: Այս մարդը չի ամաչում նաև այն դեպքում, երբ իր կեղծիքների հետևանքով խնդիրներ են ստեղծվում թե՛ Հայաստան-Ռուսաստան, թե՛ ՀայաստանԻրան հարաբերություններում: Հիշենք վերջին՝ «Իսկանդերի» պատմությունը: Եթե որևիցե մեկը մտածում է, որ դրանք անհետևանք ենք մնալու, չարաչար սխալվում է: Դրսում մտադրություն չունեն ներել Ն. Փաշինյանի անհեթեթ հարձակումները: Եթե հայաստանյան հասարակության քաղաքականապես անգրագետ մասը՝ նիկոլապաշտ ժեխը, կարող է հավատալ այնպիսի ապուշությունների, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պտտվել է բոլոր թռչնաբուծարաններով և Զատկի տոնից առաջ Ն. Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով հավաքել է բոլոր ձվերը, ապա արտաքին դաշտում այլ է: Ն. Փաշինյանի անհեթեթություններն անպատասխան չեն մնալու»:

Քաղաքագետը նշեց, որ այսօր, ցավոք, այս խնդիրներին զուգահեռ՝ քաղաքական դաշտը գործող իշխանության օրակարգով է առաջնորդվում. «Քաղաքական դաշտն ամայի է: 3 տարի շարունակ ՀՀ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր ի հայտ չգան: Քաղաքական դաշտի ամայացման օպերացիան շատ պարզ ձևով են իրականացնում՝ ի հայտ եկող բոլոր ուժերին փորձում են կապել նախկինների հետ: Հասարակության մեծ մասն էլ իրեն բացարձակապես չի ծանրաբեռնում՝ տեսնելու, թե այդ ուժերն իրենցից ինչ են ներկայացնում: Բացի այդ, ի հայտ եկող ուժերի մեծ մասը ժամանակ չունի, մինչդեռ Փաշինյանը յուրահատուկ ձևով տիրապետում է հայաստանյան հասարակության մեծ մասին մանիպուլ յացիայի ենթարկելու արվեստին, գիտի՝ ում ինչ կարելի է մատուցել, խաբել, ապուշացնել ու իր կողմը գրավել:

Բայց մենք գլոբալ՝ պետության կորստի խնդրի առջև ենք: Թուրքերը մեզ որպես թշնամի են դիտարկում: ՀՀ թրքասեր պատգամավոր քայլիստներն ու քաղաքական գործիչների թրքասիրական ելույթներին զուգահեռ՝ Ադրբեջանում «պուրակ» են բացում: Ադրբեջանցիներն իրենց մանկահասակ երեխաներին տանում ու կանգնեցնում են հայ զինվորների «մանեկենների» դիմաց և ցույց տալիս, թե ինչպես է երեխան ծիծաղը դեմքին խեղդում հայ զինվորի «մանեկենը»: Մեր միակ փրկությունը Նիկոլի իշխանությունից ամեն գնով ձերբազատվելն է: Իսկ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրանք կեղծելու համար, որովհետև այստեղ ոչ միայն իշխանությունը պահելու, այլ իր ֆիզիկական գոյության հարցն է: Ինքն այնքան կարմիր գծեր է անցել, որ իր անվտանգությունն առանց իշխանության չի կարող ապահովել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6