Օդի ջերմաստիճանը հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով
SOCIETYԵրևան քաղաքում՝ ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 18-ի գիշերը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 16-ի ցերեկը, 17-ին, 19-20-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-21-ին պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Planning your trip from a scratch: tips from IDBank
3
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
4
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’
5
AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market



