Տարահանվել է 11 հիվանդ. Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում. Կան տուժածներ
SOCIETYԱպրիլի 16-ին, ժամը 06:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի 3-րդ հարկում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հիվանդանոցի 2-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։34-ին, մարվել՝ 06։43-ին։ Մասամբ այրվել են երկու ներքնակ (մոտ 2 քմ) և երկու պահարան։ Այրվածքներ են ստացել հիվանդ Ս․ Ա․-ն (ծնված 1980 թ․) և բժիշկ Մ․ Հ․-ն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տարահանվել է 11 հիվանդ։
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



