Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ահավոր վիճակում է, դժվարությամբ է քայլում».Ելենա Արշակյանը՝ Նորայր Եղյանի մասին

LIFE

«Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալի նկարահանող խումբը պրոդյուսեր Ելենա Արշակյանի գլխավորությամբ Մոսկվայում է, որտեղ այս օրերին նկարահանվում են նախագծի առաջիկա սերիաների տեսարանները Ելենա Բորիսենկոյի, Նորայր Եղյանի և Անահիտ Մսրյանի մասնակցությամբ։

Ելենան մոսկովյան նկարահանումների առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին` պատմելով նաև Նորայր Եղյանի հետ պատահած ձախորդության մասին։

«Յուրաքանչյուր ճամփորդություն և նկարահանում արտերկրում պետք է արդարացված լինի սցենարով։ Վերջին տարիներին, գրեթե, բոլոր նախագծերում ունենք նկարահանումներ արտերկրում։ Նախ՝ դա վիզուալ հետաքրքիր է հեռուստադիտողներին, երկրորդ` պրոյեկտն ավելի դինամիկ ու հետաքրքիր է դառնում»,- ասաց Ելենան։

Թե ինչ գին է արժեցել ճամփորդությունը, նա չբարձրաձայնեց. «Երբևէ բյուջեի թիվ չեմ հրապարակել, կարծում եմ` դա շատ կոնֆիդենցիալ է։ Ցանկացած լավ արտադրանք պահանջում է ծախսեր։ Մենք պատրաստ ենք վճարել, որպեսզի մեր հեռուստադիտողների օրը հետաքրքիր անցնի»։

Փոխարենը պրոդյուսերը նկատեց, որ արտերկրում նկարահանում ունենալը հեշտ չէ. «Առհասարակ, նկարահանումներ կազմակերպելը բարդ է, արտերկրում` առավել
ևս։ Փառք Աստծո, ունենք լավ ընկերներ, որոնք մեզ աջակցում են։ Շնորհակալ եմ նրանց»։

Պարզվում է` դերասաններից յուրաքանչյուրը այս կամ այն կերպ կոշիկի խնդիր է ունեցել, սակայն Նորայր Եղյանի դեպքում խնդիրն ավելի լուրջ է եղել։

«Թռիչքից անմիջապես հետո Նորայրը վնասեց ոտքը։ Այստեղ ամբողջ ընթացքում հողաթափերով էր և միայն նկարահանման ժամանակ էր կոշիկ հագնում։ Ահավոր վիճակում էր, «ռեք» էինք տալիս մի կերպ էր կանգնում։ Չնայած դրան` ամեն բան անում էր, որպեսզի նկարահանող խումբը չզգա իր խնդիրը։ Մի ամբողջ իր նկարահանվելուց հետո հազիվ հասավ հյուրանոց։ Իրականում շատ վատ վիճակում է, դժվարությամբ է քայլում։ Մտածում էինք` ուռածություն է, կանցնի, փաստորեն` ոչ,- պատմեց նա, ապա անդրադարձավ դերասանուհիների` կոշիկների հետ խնդիրներին։ - Ելենա Բորիսենկոն իր կոշիկի կրունկը կոտրեց, Անահիտ Մսրյանի բարձրակրունկները շատ անհարմար էին, ամբողջ ընթացքում ոտքերը ցավել են։ Մոսկվայի փողոցներում նկարահանումներ էինք անում, նա բարձրակրունկներով էր, ես կեդերով։ Մենք փոխվեցինք կոշիկներով, իմ կեդերը տվեցի նրան, որպեսզի կարողանա տեղաշարժվել։ Բայց այդ ամենը հաղթահարեցինք հումորով»։

Կոշիկի հետ կապված խնդիրը չի շրջանցել նաև ռեժիսորին. «Նկարահանման առաջին օրը ես ոտքերիս հետ կապված լուրջ խնդիր ունեի։ Ներողություն եմ խնդրել բոլորից ու նկարահանման ամբողջ օրը ոտաբոբիկ եղել»։

Ելենան առաջին անգամ է ճամփորդում դերասանական այս խմբի հետ, ասում է` շատ լավ կազմ է։

«Ելենայի հետ շատ վաղուց ենք աշխատում, Նորայրի հետ մեր երրորդ համագործակցությունն է, շատ եմ սիրում և հարգում իր մարդ տեսակը։ Անահիտ Մսրյանի հետ առաջին անգամ ենք աշխատում։ Ես ամեն նախագիծ սկսելիս սիրում եմ նոր դերասանների «հայտնաբերել»։ Ամելիի դերակատարուհին` Անահիտ Մսրյանը, ինձ համար հայտնագործություն է։ Ֆանտաստիկ մարդ է, շատ լավ դաստիարակությամբ և արդեն իմ ֆավորիտների ցանկում է։ Նկարահանումները շատ լավ են անցնում։ Ընթացքում փոքրիկ խնդիրներ են եղել, որոնք հաղթահարել ենք հումորով»,- ասաց նա։

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities