Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որտե՞ղ և ինչպե՞ս է ստեղծվել առաջին թղթապանակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թղթապանակը տպագրական արտադրանքի տեսակներից մեկն է, որն իրենից ներկայացնում է խիտ նյութից պատրաստված իր՝ թղթերն ու փաստաթղթերը պահելու համար: Սկզբից թղթապանակները պատրաստել են բացառապես հաստ թղթից (250300 գ/մ 2), ինչը պատճառ է դարձել որոշ լեզուներում, օրինակ՝ ռուսերենում, «папка» բառի հայտնվելուն. այն գալիս է գերմանական «pappe» բառից, որը նշանակում է «ստվարաթուղթ»: Ավելի ուշ թղթապանակների արտադրության մեջ սկսել են օգտագործել պլաստիկ և երբեմն էլ դիզայներական թուղթ: Զարմանալի չէ, որ հենց գերմանացիներն են իրենց կոկիկությամբ և պեդանտությամբ հորինել փաստաթղթերը պահելու և բաշխելու թղթապանակային եղանակը:

Առաջին թղթապանակը ստեղծվել է գերմանացի գյուտարար Ֆրիդրիխ Սեննեկենի կողմից 1886 թվականին: Այս թղթապանակի հետ միասին ստեղծվել է նաև դակիչը, որը թույլ է տալիս դակել թերթերը, որոնք հետագայում դրվել են թղթապանակի մեջ: Նման թղթապանակը ստացել է «գրանցիչ թղթապանակ» անվանումը: Այն ծառայում է այբբենական կամ ժամանակագրական կարգով փաստաթղթերի դասավորման համար: Նման թղթապանակի կառուցվածքը բավականին պարզ է՝ ստվարաթղթե կազմ և մետաղական առանցք, որին հագցվում են դակված թերթերը, իսկ ներկայումս՝ ֆայլի մեջ դրված թերթերը: «Գրանցիչ թղթապանակի» կազմին սովորաբար լինում է պիտակ, որը պարունակում է այդ թղթապանակում պարունակվող փաստաթղթերի մասին տեղեկություն: Մի փոքր ավելի ուշ՝ 1895 թվականին, գերմանական Սոդեն քաղաքի քաղաքապետարանի աշխատակից Կարլ Գլադիտցը ստեղծել է «թղթապանակարագակարը»:

Այն շատ հարմար է փաստաթղթերը արագ հավաքելու համար: Շուտով այդ փոքրիկ քաղաքում ստեղծված այդ գրենական պիտույքը տարածվել է ամբողջ Գերմանիայում, իսկ ավելի ուշ՝ նաև այլ երկրներում: «Թղթապանակ-արագակարն» ունի ստվարաթղթե կամ պլաստմասե շապիկ, որի ներսում թղթերը կարվում են մետաղական կեռիկներով: Նման կերպ հարմար է պաշտպանել փաստաթղթերը կեղտոտվելուց և վնասվելուց: «Թղթապանակարագակարի» մեզ հայտնի և ներկայումս օգտագործվող մեխանիզմը ստեղծվել է շատ ավելի ուշ՝ 1939 թվականին, դարձյալ Գերմանիայում: Այդ մետաղական հարմարանքը թույլ է տալիս փաստաթղթերը կարել անգամ ստվարաթղթե կամ պլաստիկե մեկ թերթի վրա, իսկ հետո արդեն այն տեղադրել «գրանցիչ թղթապանակում»: «Ծալովի թղթապանակ» ստեղծվել է շատ ավելի ուշ Ամերիկայում: Սա իրենից ներկայացնում է ստվարաթղթե սովորական ծալված թերթ, որի ներսում փաստաթղթերն են դրվում: Այս թղթապանակը կոչվում է նաև «մանիլ յան թղթապանակ», քանի որ այն պատրաստվել է շատ պինդ թղթից, որը կոչվել է «մանիլա»:

Նման թղթի մանրաթելերը ստացվում են տեքստիլ բանանի տերևներից, որոնք շատ կոշտ և ամուր են. այդ թուղթը չի ներկվում և ունի բնական դեղնավուն երանգ և, բնականաբար, անգամ թրջվելիս չի ներկում իր մեջ պահվող փաստաթղթերը: Այդ թուղթը հարթ է և չի պարունակում կոպիտ մասնիկներ, որոնք կարող են քերծել փաստաթղթերը: Բացի այդ, այն չի պարունակում քիմիական բաղադրիչներ, որոնք կարող են ռեակցիայի մեջ մտնել լուսանկարչական թղթի հետ և փչացնել թղթապանակում պահպանվող նկարները: «Մանիլ յան թղթապանակը» հետագայում ծառայել է որպես նախատիպ Windows աշխատասեղանի և մի շարք այլ համակարգերի տարբերանշանների համար: Ամփոփելով այս ամենը՝ կարելի է նշել, որ թղթապանակները բավականին երկար և հետաքրքիր պատմություն ունեն: Ներկայումս էլ թղթապանակները գործածական են և նրանց պատմությունը դեռ չի ավարտվել:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46