«Գուցե ներեմ քեզ, գուցե, ինքս ներեմ ինձ մի օր կամ էլ թե երբեք չներենք իրար». Իննա Խոջամիրյան
LIFEԴերասանուհի Իննա Խոջամիրյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում արված ֆոտոշարքից: Լուսանկարին կից Իննան զգացմունքային գրառումներ է արել: Դրանցից մեկին կից նա գրել է.
«Գուցե քեզ սրտիդ չափ չեմ սիրում կամ էլ թե այնքան ուժգին եմ սիրում, որ չեմ զգում չափը՝ ճիշտ ցավի պես: Գուցե ներեմ քեզ, գուցե, ես ինքս ներեմ ինձ մի օր կամ էլ թե երբեք չներենք իրար»:
Հաջորդ լուսանկարին կից Իննան գրել է. «Հերթական գիշերները կլուսանան առանց բարի լույսերի, երեկոների բարձր աղմուկի մեջ կխլանան մեր ցածրաձայն սիրո խոստովանությունները: Իրար տեսնելիս կիսամեռ բարև կտանք, ու դա կամոքի ու կսփոփի ամեն բան»:



1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



