Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թևան Պողոսյանը՝ չափավոր ու ծայրահեղ ընդդիմության և «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին

INTERVIEW

Շաբաթ օրը տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը:

Այն հարցին՝ ո՞ր քաղաքական բևեռն է այն լրացնելու և ի՞նչ նոր որակներ է բերելու քաղաքական դաշտ, պատգամավոր Թևան Պողոսյանը Past am-ի հետ զրույցում պատասխանեց. «Այդ մասին հենց համագումարում ասվել է: Կուսակցությունը եվրոպական ինտեգրացիայի և արժեհամակարգի ջատագովն է, ինչը մոտ է նաև ինձ: Ես կողմ եմ, որ Հայաստանը զարգանա այդ ուղղությամբ և այդ աշխատանքները ծավալում եմ սկսած 2001 թվականից»:

Պարոն Պողոսյանը ողջունում է ոչ միայն «Լուսավոր Հայաստանի», այլև Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների մուտքը, որոնք ստեղծվեցին 2015 թվականին:

Նկատենք, որ Էդմոն Մարուքյանի կուսակցությունը նախապատրաստվում է ոչ թե արտահերթ, այլ հերթական խորհրդարանական ընտրություններին: Շատ ծայրահեղ ընդդիմադիրներ այդպիսի չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրում են իշխանությունների հետ համագործակցելու և ոչ անկեղծ ընդդիմություն լինելու մեջ:

Թևան Պողոսյանին հարցրեցինք՝ ի՞նչ վերաբերմունք ունի այդ մեղադրանքների նկատմամբ: Նա նշեց. «Նախ պարզենք՝ ի՞նչ ասել է «ծայրահեղ ընդդիմադիր»: Մեզ մոտ, ցավոք, ընդդիմադիր են անձերին, ոչ թե տեսակետներին, գաղափարներին:

Եթե մարդիկ ունեն իրենց հաշվարկները, ներկայացնում են դրանք և իրենց պատկերացումները ներկայացնում են հանրությանը, ապա պետք է ընդունել դա: Ընդունելու շրջանակը չի նշանակում, որ դու համաձայն ես:

Բայց դու պատրաստ ես պայքարելու, օրինակ՝ խոսքի ազատության համար, մարդու գործողությունների ազատության համար: Եթե մի քաղաքական ուժ մի ձևով է տեսնում հարցը, ինչո՞ւ պետք է մեկը բռնանա և դատի: Կյանքը ցույց կտա ճիշտն ու սխալը: Ես գիտեմ, որ մեղադրում է դատախազը, հաստատում՝ դատավորը: Քաղաքական գործիչը դա չպետք է անի:

Եթե դու քաղաքական գործիչ ես, ապա պետք է հասկանաս, որ ոչ միայն քո տեսակետն իրավունք ունի գոյություն ունենալ, այլ նաև ուրիշների տեսլականը: Ինձ համար անհասկանալի են այդ մոտեցումները, ես դրանց կողմնակիցը չեմ:Ես ուղղակի բարի երթ եմ մաղթում բոլոր այն ուժերին, որոնք երևան եկան այս տարի:Հուսով եմ՝ իրենք հաղթանակների կհասնեն, իսկ մենք կտեսնենք նրանց գործի արդյունքն ու պտուղները»:

Մեր զրուցակիցն այն կարծիքի է, որ առճակատումները որևէ լավ բանի չեն հանգեցնում: Պողոսյանը շեշտում է՝ եթե չենք ընդունում այսօրվա համակարգը, ապա պետք է գնալ փոփոխությունների: Նրա խոսքերով՝ գործընթացների դատավորը ժողովուրդն է, իսկ գործընթացներին կսպասենք գալիք ընտրություններին:

Մեր զրուցակիցն ասաց, որ ուրախ է պառլամենտական հանրապետությանն անցում կատարելու առթիվ: «Ընդունված է խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից:

Եթե ժողովրդավար ես, ապա պետք է ընդունես մեծամասնության դիրքորոշումը,եթե հարգում ես խոսքի ազատությունը, պետք է իմանաս, որ դիմացին էլ իրավունք ունի հակադարձ տեսակետի: Պետք է հասկանաս, որ օրենքը բոլորի համար է: Ծայրահեղ արտահայտություններն ավելի շատ պիտակավորման են նման, որը ոչ մեկին պետք չէ: Ես ինքս նման բառապաշարից հեռու եմ: Որևէ մեկը դատավոր չէ, որ ասի՝ դու այդպիսին ես կամ այսպիսին»:

Լևոն Փանոսյան

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System