«Հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով». Անահիտ Սիմոնյանը` Հայաստանում բիզնեսով զբաղվելու մասին
LIFEԵրգչուհի Անահիտ Սիմոնյանը լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում և անդրադարձել Հայաստանում բիզնես հիմնելուն։
«Ինչպես շատերդ տեղյակ եք, ես ծնվել և մեծացել եմ Ռուսաստանում։
Գալով Հայաստան՝ սկսել եմ ծավալել գործունեությունս իմ հայրենիքում: Իհարկե, եղել են դժվարություններ, բայց հիմնականում հեշտ և առանց խոչընդոտների եմ զբաղվել բիզնեսով:
⠀
Դիմում եմ բոլոր այն հայրենակիցներիս, ովքեր Հայաստանից դուրս են և երկմտում են հայրենիք վերադառնալու և սեփական գործ հիմնելու մասին: Անպայման փորձե՛ք, եկե՛ք և ստեղծե՛ք
⠀
Պետք է շատ աշխատենք, որ մեր երկիրն ունենա հզոր տնտեսություն:
Վստահ եղեք, երբ բոլորով մեկ նպատակ ունենանք, հաջողության կհասնենք»,- գրել է նա։

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



