Yerevan, 01.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են. ՀՀ ՄԻՊ

ANALYSIS
Հայը բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները. Ադրբեջանի նախագահի «պուրակի» բացման ու այսօրվա ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են: Այս մասին գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով Ալիևի երեկվա ու այսօրվա ելույթների ուշագրավ մասերը:
 
«1) Մեջբերումներ երեկվա ելույթից (ք.Բաքու, 12 ապրիլ, 2021թ.)`
 
«Մենք աշխարհում ներկայացել ենք որպես հաղթող ժողովուրդ: Մինչդեռ, Հայաստանը պարտված երկիր է, մեր առջեւ ծնկի եկած երկիր, գլուխն ու վիզը ծռած երկիր է, և  միշտ այդպես կլինի: Երբ տեսնում ենք  իրենց կատարած ոճրագործությունները, սարսափում ենք: (…) Նրանք մզկիթներում կովեր ու խոզեր են պահել, անարգել են ողջ մահմեդական աշխարհը, ավերել գերեզմաններ, փորել գերեզմանները և հանել թաղված մարդկանց ոսկե ատամները: Եթե սա վայրի չէ, ի՞նչ է: Վայրին գուցե դեռ մեղմ բառ է: Ամբողջ աշխարհը տեսավ, թե որն էր նրանց հիմնական գաղափարական գործոնը: Իբրև թե  դրանք փոքրաթիվ, բայց քաղաքակիրթ, մեծ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ են՝ շրջապատված վայրի մահմեդականներով: Այս մասին ասվում էր Եվրոպայի յուրաքանչյուր անկյունում: Ռուսաստանում ամենուր ասում էին՝ օգնեք մեզ, թե չէ մեզ այստեղ կխեղդեն: Հիմա բոլորը տեսել են, թե որն է դրա քաղաքակրթությունը, ո՞րն է դրա մշակույթը, ո՞րն է դրա բարոյականությունը: Նա բարբարոս է, ով քանդում է գերեզմանները, փորում, հանում մահացածների ոսկե ատամները և մզկիթում խոզեր պահում, նա այլ անուն չունի»։
 
 «Ես ասել էի, որ հայկական առաջին պետությունը [նկատի ունի ներկայիս ՀՀ-ն] ստեղծել են մեր պատմական հողում: 1918 թ․ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության առաջին որոշումներից մեկը Իրևանը Հայաստանին տալն ու մայրաքաղաք դարձնելն էր: Ես դատապարտել եմ դա: Ես ասել եմ, որ դա դավաճանություն էր, աններելի դավաճանություն: Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը ադրբեջանական ժողովրդին մեծ ծառայություններ է մատուցել, բայց մենք չպետք է կոծկենք պատմությունը, մենք պետք է իմանանք այն: Մենք պետք է իմանանք, որ 1918-1920 թվականներին (…) մենք Իրևանը նվիրեցինք Հայաստանին: Մինչդեռ այդ ժամանակ Իրևանի ներկայացուցիչները առարկում էին: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց ձայնին:»։
 
 «Մարտի դաշտում (…) ոչնչացվեց հայկական բանակը: Տասը հազար դասալիք ունեցող բանակը խայտառակություն է: Նրանք իրենց զինվորներին շղթայում էին մարտական հենակետերում, որ որպեսզի չփախչեն: Սա բարբարոսություն է, վայրենություն է սեփական զինվորի նկատմամբ:»:
 
«Հողերը հավերժ կարող էին մնալ հայի ոտքի տակ։ (…) Հայաստանին պետք է փակուղու մեջ մտցնեինք։ Բոլոր տրանսպորտային, կոմունիկացիոն, էներգետիկ ուղիներն այնպես անցկացրինք, որ Հայաստանից դուրս մնա։ (…) Հայաստանը ընկավ փակուղու մեջ։ Սա ինքնին հանգեցրեց նրան, որ Հայաստանից զանգվածային արտագաղթ սկսվեց։ Հենց արտագաղթ է լինում, շուկան փոքրանում է, իսկ շուկայի փոքրանալու դեպքում ոչ ոք ներդրում չի անում։ Մարդ  պետք է խելագար լինի, որ այդ տարիներին և հատկապես հիմա Հայաստանում ներդրումներ անի:»։
 
2) Մեջբերումներ այսօրվա ելույթից՝
 
«Նոր հայացք Հարավային Կովկասին. Զարգացումն ու համագործակցությունը հակամարտությունից հետո» վերտառությամբ միջոցառմանը ADA համալսարան (Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի համալսարան, ք.Բաքու, 10-13 ապրիլ, 2021թ.).
 
 «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։
 
Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»։
 
 
Առհասարակ, Ադրբեջանի նախագահի երեկվա «պուրակի» բացմանը և այսօրվա ելույթներն ինչպես էթնիկ, այնպես էլ կրոնական հիմքերով Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականության ապացույց են: 
 
Դրանցում անընդհատ ընդգծվում է Ադրբեջանի ժողովրդի առավելությունները (բարոյականություն, մտավոր կարողություններ և այլն) Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության, ողջ հայ ժողովրդի նկատմամբ՝ ի հաշիվ արժանապատվության հրապարակային նվաստացման և պատմական փաստերի բացահայտ աղավաղման: 
 
Սրանք են հենց  ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների, խոշտանգումների հիմքում ընկած ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության հիմքերը:
 
Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հատուկ ընդգծում եմ, որ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի պետական քաղաքականություն չեն վարել ու չի վարում:
 
Ադրբեջանի նախագահի այս մեջբերումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայում թարգմանվում են, համապատասխան ընդգծումներով կուղարկվեն միջազգային, այդ թվում՝ իրավապաշտպան միջպետական կառույցներին, ինչպես նաև կօգտագործվեն մեր վերլուծություններում և իրավապաշտպան առաջարկներում»,- գրել է Թաթոյանը:
Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement