Դատարանը բավարարել է Լուսավոր Հայաստանի հայցը
POLITICSՏարոն Սիմոնյանը գրում է․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ հրապարակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/26016/02/20 գործով վճիռը, որով Դատարանը բավարարել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊ ընկերության։ Դատարանը մասնավորապես վճռել է՝
Էդմոն Մարուքյանի, Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հերքում տարածելու պահանջի մասին, բավարարել:
Պարտավորեցնել պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանն իրեն պատկանող «Առաջին լրատվական» (https://www.1in.am/) կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում իր հաշվին տարածել 2020թ. հունիսի 19-ին հրապարակված ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ նյութի հերքումը՝ նույն կայքում, «հերքում» խորագրի ներքո՝ տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով՝ չզիջելով այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվորներ Էդմոն Հրաչիկի Մարուքյանի, Արմեն Էդիկի Եղիազարյանի և Տարոն Վարդանի Սիմոնյանի համապարտությամբ բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



